News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Կորոնավիրուսը կարելի էր ավելի արագ արմատախիլ անել, եթե այն հայտնվեր ժողովրդավարական Թայվանում, այլ ոչ թե ավտոկրատական Չինաստանում»: Այս մասին Թայբեյ կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը, հայտնում է AFP-ը:

«Չինական Կոմունիստական կուսակցությունը հնարավորություն ուներ նախազգուշացնել աշխարհին եւ աշխատել աշխարհի հետ` պայքարելու վիրուսի դեմ: Բայց նրանք նախընտրեցին դա չանել, եւ այդ ընտրության արժեքն օրեցօր ավելանում է »,- հանրային առողջապահության քոլեջում ունեցած ելույթում ասել է Ազարը: «Կարծում եմ, թե չափազանցություն չէ ասել, որ եթե այս վիրուսը հայտնվեր Թայվանի կամ Միացյալ Նահանգների նման մի վայրում, ապա դա հնարավոր կլիներ հեշտությամբ արմատախիլ անել»,- հավելել է նա: Փոխարենը, Պեկինը կարծես թե դիմադրում էր տեղեկատվության փոխանակմանը, փակում էր բժիշկների բերանը եւ սահմանափակում էր աշխարհի արձագանքելու կարողությունը:

Երեքշաբթի օրը նա հազվադեպ հանդիպում է ունեցել Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուի հետ, ով ասել է, որ Թայվանն ապրում է այն վախով, որ Չինաստանը մի օր ազատությունից կզրկի իրեն:

«Մեր կյանքը ավելի ու ավելի է բարդանում, քանի որ Չինաստանը շարունակում է ճնշում գործադրել Թայվանի վրա՝ ստիպելով ընդունել իր քաղաքական պայմանները, որոնք Թայվանը կվերածեն հաջորդ Հոնկոնգի»,- ասել է Վուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ