News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ դոկտոր Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ «լուրջ կասկածներ» ունի COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության հետ կապված, հայտնում է ABC- ն:

Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրենն այս թեմայի վերաբերյալ բացառիկ մեկնաբանություն է տվել National Geographic-ին վիրտուալ ձեւաչափով քննարկման ժամանակ:

«Հուսով եմ, որ ռուսներն իսկապես ապացուցել են, որ պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ է: Ես լուրջ կասկածներ ունեմ առ այն, որ նրանք դա արել են»,- ասել է Ֆաուչին:

Ընդ որում, նա պարզաբանել է, որ «պատվաստանյութ ունենալը եւ դրա արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցելը երկու տարբեր բաներ են»:

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը հավելել է, որ ԱՄՆ-ն առնվազն տասը պատվաստանյութ է մշակում:

«Եթե մենք ցանկանայինք ռիսկի դիմել եւ վնասել շատ մարդկանց կամ նրանց տալ մի բան, ինչը չի աշխատում, մենք դա կսկսեինք անել հաջորդ շաբաթվանից, եթե ցանկանայինք: Բայց դա այդպես չի աշխատում»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ առաջինն աշխարհում պատվաստանյութ է գրանցել կորոնավիրուսի դեմ: Այն ստացել է Sputnik V անվանումը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ