News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Google ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է Android-ով աշխատող սմարթֆոնների օգնությամբ երկրաշարժերի մասին տեղեկացման ամենախոշոր ցանցը ստեղծելու մտադրության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսուհետ Android-ով աշխատող ձեր հեռախոսը կարող է դառնալ երկրաշարժի մասին ահազանգման համակարգի մի մաս, որտեղ էլ որ դուք բնակվեք: Սա նշանակում է, որ ձեր հեռախոսը կարող է մինի սեյսմաչափ լինել եւ միանալ միլիոնավոր այլ Android հեռախոսներին` երկրաշարժի մասին տեղեկացման աշխարհի ամենամեծ համակարգը ստեղծելու համար»,- նշվում է ընկերության պաշտոնական կայքում երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:

Ըստ Google-ի, քանի որ յուրաքանչյուր սմարթֆոն հագեցած է փոքր արագացուցիչով, այն ազդանշաններ է գրանցում, որոնք կարող են վկայել մոտակայքում երկրաշարժի մասին: Ազդանշանները կուղարկվեն հատուկ սերվերի վրա, որը կհավաքի եւ կվերամշակի տարբեր սմարթֆոններից ստացված տեղեկությունները` որոշելու համար` արդյոք իսկապես ինչ-որ տեղ երկրաշարժ է տեղի ունենում:

Ընկերությունը պարզաբանել է, որ առաջին փուլում մոտակայքում երկրաշարժի մասին տեղեկատվություն կարելի է գտնել` մուտքագրելով հարցումը  Google որոնման համակարգում: Սակայն ավելի ուշ ընկերությունը պլանավորում է երկրաշարժի մասին ծանուցումներ ուղարկել ԱՄՆ-ի եւ այլ երկրների բնակիչներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավային Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտը բնակիչներին նախազգուշացրել է նախապատրաստվել հետցնցումների․․․
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ-ի և Արցախի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել
Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում 3 բալ ուժգնությամբ…
Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6․6 մագնիտուդով երկրաշարժ․ զոհվել է առնվազն մեկ մարդ
Բազմաթիվ շենքեր են վնասվել․․․
Վրաստանի արեւմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 02:31-ին Մուխուրա գյուղում՝ Թքիբցլի քաղաքի մերձակայքում․․․
Ադրբեջանի տարածքում թույլ երկրաշարժ է գրանցվել
3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել տեղական ժամանակով 09:21-ին Աղսուի շրջանի տարածքում...
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ
Ամենաշատ