News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լիբանանից Հայաստան վերադարձած շուրջ 100 քաղաքացիները օդանավակայանում պարտադիր բուժզննում են անցել, նշել են իրենց կեցության վայրերը, ըստ այդմ՝ բոլորն ունեցել են իրենց կեցության վայրերը, որոնք կամ իրենց են պատկանում, կամ էլ իրենց հարազատներինն է, որը տրվել է իրենց երկշաբաթյա մեկուսացումն անցկացնելու համար։ Մեզ որևէ հայտ չի ներկայացվել, որ իրենք չունեն ինքնամեկուսացումն  անցնլու վայր և ցանկանում են, որպեսզի մենք տրամադրենք նման վայր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի գծով պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով  շուրջ 100 քաղաքացիներ վերադարձել է Հայաստան։

«Եթե իրենք ունենան առողջապահական, աշխատանքի տեղավորման, կրթական խնդիրներ, որովհետև նրան մեջ  կային նաև անչափահաս երեխաներ, իրենց օդանավակայանում տրամադրվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ամբողջական տեղեկատվական թերթիկները։ Եթե իրենք թե՛ կարանտինային ռեժիմում, թե՛ դրանից հետո, որևէ հարց ունենան,  կարող են դիմել մեզ, անկախ նրանից՝ պետությունն ունի՞ որևէ փաթեթ, թե՞ ոչ։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք հնարավորինս լուծել իրենց խնդիրները, մինչև Կառավարության կողմից կմշակվեն աջակցության հստակ ուղիներ»,- հավելեց Ամալյա Կարապետյանը։

Պայթյունի հետևանքով Լիբանանից էլի հայեր կվերադառնա՞ն Հայաստան․ Ամալյա Կարապետյանը նշում է՝ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով մահացել էր տասնյակից ավելի հայ, ընդհանուր զոհերի թիվը 150-ից ավել է։ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները Լիբանանին  հումանիտար օգնություն ցուցաբերեցին։ Օգոստոսի 8-ին, իրականացվեց առաջին թռիչքը, ուղարկվեց մոտ 12 տոննա դեղորայք։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս մեկնեց Բեյրութ տեղում հայ համայնքի իրական կարիքներն ուսումնասիրելու համար: Այնուհետև իրականացվեց երկրորդ և երրորդ թռիչքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունաստանում դիմակ կրելու դեմ պայքարող ակտիվիստներին դատական հետապնդում է սպառնում
Գերագույն դատարանի դատախազ Վասիլիս Պլիոտասը հայտարարել է, որ դիմակներ կրելու դեմ գործողությունները առաջացրել են «օրինապահ քաղաքացիների հասկանալի մտահոգությունը»․․․
Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը
Արդարությունն էլ ենթադրում է, որ չի կարող անտեսվել այն կոլեկտիվը, որն իսկապես եղել է ու կա հիվանդության դեմ պայքարի․․․
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով
Շփման շրջանակս մեծ է…
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել վարակների վերահսկման տարածաշրջանային նախաձեռնություն ստեղծել
ՄԱԿ Գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում նա նշել է, որ կյանքի եւ անվտանգության կոլեկտիվ պաշտպանությունը հիմք կդնի միջազգային հանրության հետ համագործակցության ճանապարհով Հյուսիսային Կորեայի անվտանգության ապահովմանը․․․
Համավարակը փոփոխություններ է մտցրել Նոբելյան մրցանակի հանձնման արարողության մեջ
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման 2020 թվականի արարողությունը, որն ավանդաբար դեկտեմբերի 10-ին անցկացվում է Օսլոյի քաղաքապետարանում, այս տարի կորոնավիրուսի բռնկման պատճառով կանցկացվի կրճատված տարբերակով՝ քաղաքային համալսարանում․․․
Պուտին. Համավարակի ընթացքում անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»
Սա իսկապես ամենասուր գլոբալ սոցիալական խնդիրն է, ուստի քաղաքականության առաքելությունն այժմ առեւտրի, համատեղ նախագծերի եւ արդար մրցակցության համար ճանապարհ հարթելն է․․․
Ամենաշատ