News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է արտակարգ դրության երկարացմանը: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այն սահմանափակումների մեղմացումը, որը պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է խորհրդարանին, հնարավոր էր անել Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը. «Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը: Այսինքն՝ մենք կանեինք օրենքում փոփոխություն և արտակարդ դրությունը երկարացնելու կարիք չէր լինի: Երբ ձեզ հարցնում են, թե արդյոք հնարավոր չէ բացել սահմանը ԵՄ երկրների հետ, դուք ասացիք, որ խնդիրը մեր հետ չէ, խնդիրն իրենց մոտ է: Այո, որովհետև երբ Հայաստանում հինգերերդ անգամ երկարացվում է արտակարգ դրությունը, ապա, այո, այդ երկրների լեգիտիմ իրավունքն է չբացել օդային սահմանը Հայաստնի հետ: Իսկ օդայինն սահմանի փակ մնալն առաջացնում է մի քանի խնդիր: Կառավարության շենքի մոտ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները պահանջում էին բացել օդային սահմանը ՌԴ-ի հետ: Մենք չենք կարողանում լուծել արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների խնդիրը»:

Անդրադառնալով բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքին՝ Զոհրաբյանը նշեց, որ ընդամենը մի քանի օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը, որ չկան ապացույցներ, որ բաց տարածքներում դիմակների կրումը արդյունավետ է վիրուսի տարածման կանխարգելման հարցում. «Դուք ասում եք, դիմակ կարող եք չկրել պուրակում: Իսկ որն է տարբերությունը պուրակի և Մաշտոցի պողոտայի միջև»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ