News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված  խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։

Տեսչական մարմնի փոխանցմամբ, արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսից մահացածները եղել են 46 և 88 տարեկան
Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ…
Կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք մեկ օրում. մահացել է 2 մարդ
Մեկ օրում առողջացածների թիվը 182 է…
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը…
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստվելու համար
«Սա թույլ կտա ապահովել, որ այսպիսի ուժգնության եւ ծանրության համավարակ այլեւս երբեք չկրկնվի»․․․
Գվատեմալայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Մենք կդիմենք ժողովրդին, քանի որ կորոնավիրուսի թեսթի արդյունքը, որը ինձ արել են նախորդ օրը երեկոյան, պարզվեց՝ դրական է․․․
Կորոնավիրո՞ւս, թե՞ դիմակի բիզնես․քաղաքացին դեմ է դպրոցում դիմակ կրելու պարտադրանքին
Կրթության նախարարություն եմ զանգում ոնց որ միջնադար լինի, մեկն ասում է՝ զանգի մյուսին, էն մեկը...