News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ փոխ նախարար Արման Կիրակոսյանն այսօր` մայիսի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Երեւանում կայանալիք դոնորների միջազգային համաժողովի աշխատանքներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գերագույն հանձնակատարը նշել է, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի եւ անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաների անդամ, պետք է հետագայում եւս շարունակի ապահովել նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը: Այս առումով նա կարեւորել է այս տարվա վերջում ՄԱԿ-ի կողմից Ժնեւում կազմակերպվելիք նախարարական համաժողովը, որը նվիրված կլինի նշված կոնվենցիաների հոբելյաններին:

Հանձնակատարը նշել է, որ Հայաստանը` լինելով եվրոպական արժեքների կրող երկիր, առաջնորդվում է այս չափանիշներով նաեւ իր երկրի ապաստանի համակարգի կատարելագործման հարցում:

Այնուհետեւ պարոն Կիրակոսյանը հակիրճ ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես անդրադառնալով հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

Զրույցի ավարտին պարոն Գուտերեշն անդրադարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ուշադրության կենտրոնում գտնվող` աշխարհի մի շարք թեժ կետերի խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ