News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ferrari ընկերությունն աշխատում է SP42 ինդեքսով ավտոմեքենայի վրա, որը F40 մոդելի ռեինկարնացիան է եւ թողարկվելու է միակ օրինակով, հայտնում է «Մոտորը»։

Supercar Blog պարբերականը հայտնում է, որ Ferrari ընկերությունը կարող է թողարկել F40 մոդելի ռեինկարնացիան․ ինսայդերները պնդում են, որ յուրահատուկ ավտոմեքենայի պրեմիերան կարող է տեղի ունենալ արդեն մոտակա մի քանի օրերին։ Սուպերքարը պետք է ստանա SP42 ինդեքսը եւ թողարկվի միակ նմուշով։ Դրա դիզայնը ոգեշնչվելու է լեգենդար F40 մոդելով, իսկ ուժային սարքն, ըստ ամենայնի, կփոխառեն F8 Tributo-ից՝ դա 3,9-լիտրանոց V8 է՝ 720 ձիաուժ հզորությամբ եւ 7-աստիճանի «ռոբոտ»՝ կրկնակի շղթայակցմամբ։

Յուրահատուկ Ferrari սուպերքարի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չկան, բայց այդ մասին լուրերը կարող են միանգամայն ճշմարիտ լինել՝ հաշվի առնելով, որ ընկերությունը ժամանակ առ ժամանակ SP ինդեքսով ավտոմեքենաներ է թողարկում մեկ նմուշով՝ մակնիշի ամենահավատարիմ հաճախորդների համար։ Ferrari F40-ի դեբյուտը տեղի է ունեցել 1987 թվականին՝ ընկերության 40-ամյակին, դառնալով Էնցո Ֆերարիի կենդանության օրոք մշակված վերջին մոդելը։ Դրանից բացի, F40-ը դարձել է առաջին ավտոմեքենան ընդհանուր օգտագործման ճանապարհների համար՝ կարողանալով հաղթահարել ժամում 320 կմ նիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ