News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 18-ին ընդունել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամներին։ Այս մասին հայտնում են նախագահի տեղեկատվության գլխավոր  վարչությունից։

Նախագահը նշել է, որ, նախընտրական փուլում տված իր խոստման համաձայն, գալիք տարվա ընթացքում կմեկնարկեն պետական դրամատիկական թատրոնի շենքի կապիտալ վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերակառուցման արդյունքում շենքի պատմաճարտարապետական տեսքը որեւէ փոփոխության չի ենթարկվի, այն ապահովված կլինի ժամանակակից եւ հարմարավետ պայմաններով։

Ողջունելով Հանրապետության նախագահի որոշումը՝ թատրոնի աշխատակիցները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես աշխատավարձերի, սեփական եկամուտները ներքին կարիքների համար օգտագործելու, տրանսպորտային միջոց ունենալու, ինչպես նաեւ թատերական ստուդիայի վերաբացման վերաբերյալ հարցերը:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ բարձրացված բոլոր խնդիրներն անպայման լուծումներ են ստանալու, եւ հանրապետությունում թատերական կյանքի աշխուժացման համար ստեղծվելու են բոլոր բարենպաստ պայմանները: Ա. Հարությունյանի դիտարկմամբ՝ պետք է վերականգնվեն լավագույն ավանդույթները, եւ, բացի մայրաքաղաքից, թատրոնը պարբերաբար ներկայացումներով պետք է հանդես գա նաեւ շրջկենտրոններում ու գյուղական համայքներում: 

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին կարճ ժամանակահատվածում ավարտել պետական դրամատիկական թատրոնի շենքի նախագծի մշակման աշխատանքները։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ