News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի ընդունում Իրանի հարցով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ծանուցումը, որը, ինչպես սպասվում է, նա կփոխանցի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին՝ որպես Թեհրանի դեմ պատժամիջոցների վերսկսման գործընթացի սկիզբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի օրը Պոմպեոն հանդիպումներ կունենա ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի նախագահի հետ, եւ ակնկալվում է, որ Անվտանգության խորհրդին կներկայացնի բողոք այն մասին, որ Իրանը չի կատարում ՀՀԳԾ-ի դրույթները եւ նրա դեմ պատժամիջոցները պետք է վերականգնվեն 2231 բանաձեւով։

«Նա չի սկսի (Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը): Սա պատժամիջոցների վերականգնման մեկնարկ չէ: Պատժամիջոցները կարող են վերականգնվել մի պետության կողմից, որը ՀՀԳԾ-ի մասնակից է: ԱՄՆ-ը մասնակից չէ, քանի որ դուրս է եկել ծրագրից: Սա հարց է, որ Անվտանգության խորհրդում ցանկացած պատվիրակություն անխուսափելիորեն կբարձրացնի»,- լրագրողներին ասել է Նեբենզյան: «Մենք չենք ընդունի որպես պատժամիջոցների վերականգնում այն, ինչի մասին նրանք, հավանաբար, կծանուցեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին եւ գլխավոր քարտուղարին»,- հավելել է մշտական ներկայացուցիչը:

2231 բանաձեւը, որն ընդունվել է 2015 թվականին, պարունակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ վերականգնման մեխանիզմ, եթե երկիրը չի կատարում ՀՀԳԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Այս մեխանիզմը գործում է 10 տարվա ընթացքում՝ 2015 թվականից: Բանաձեւը ենթադրում է, որ եթե այդ ժամանակահատվածում հայտնաբերվեն Իրանի կողմից որեւէ լուրջ խախտումներ, ապա երկիրը կկարողանա խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե ընդունվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւ: Իսկ եթե մշտական անդամներից գոնե մեկը դեմ արտահայտվի դրան, պատժամիջոցները ինքնաբերաբար կվերականգնվեն 30 օրվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ