News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը

Ռեփեր Քանյե Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար Լուիզիանա նահանգում, հաղորդում է ABC-ն։

Ռեփերի փաստաբանը հայտնել է, որ Ուեսթը ներկայացրել է փաստաթղթերը փոխնախագահի թեկնածու Միշել Թիդբոլի հետ։

Բացի Ուեսթից, գրանցման համար փաստաթղթերը ներկայացրել է առնվազն 11 թեկնածու։

Նշվում է, որ վեց նահանգներում փաստաթղթերը ներկայացնելու ժամկետներն արդեն սպառվել էին այն ժամանակ, եր Ուեսթը հայտարարել էր նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին։

Հուլիսին Քանյե Ուեսթը նախագահական ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել Օկլահոմա նահանգի ընտրահանձնաժողովում եւ վճարել գրանցման վճարը՝ 35 հազար դոլար։

Այնուհետեւ անցկացրել էր իր առաջին նախընտրական հանրահավաքը Հարավային Կարոլինա նահանգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ