News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, եւ որոշ ուղղություններում՝ միակը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Բանակ-2020» համաժողովի շրջանակում, հայտնում է «Զվեզդան»։

Նախարարը նշել է, թե առաջին տարին չէ, որ Հայաստանը մասնակցում է ցուցահանդեսին եւ համաժողովին, մասնակցությանը մեծ կարեւորություն է տալիս։ «Ամեն տարի ստորագրվում են նոր պայմանագրեր։ Շատ լավ դինամիկա է, որը երկար տարիներ չէր եղել»,- արձանագրել է Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ գտնվող ժամանակակից, արդիականացված զենք եւ տեխնիկա է գնում։ «Հայկական եւ ռուսական մասնավոր ընկերությունները ռազմական արդյունաբերության ոլորտում կնքել են բազմաթիվ պայմանագրեր, եւ հիմնականում դա Հայաստանի տարածքում համատեղ արտադրանքն է։ Ինչպես նաեւ մինչեւ համապատասխան մակարդակ «Սու 25»-ի արդիականացումը, որը թույլ կտա «Սու 25»-ն օգտագործել ավելի ժամանակակից մարտում»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։

Պարբերականի փոխանցմամբ՝ նախարարը շեշտել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակին ոչ մի պետություն չի կարող համեմատվել։ Տոնոյանն անկեղծ շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի օգնության համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցին։ Հանրապետությունն ամեն տարի Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ուղարկում կուրսանտների եւ սպաների՝ ուսանելու եւ մասնագիտական վերապատրաստման համար, հայտարարել է Դավիթ Տոնոյանը։

2015 թվականին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի պատվին պաշտպանության նախարարությունն անցկացրել էր «Հաղթանակի ժառանգորդ» խոշորածավալ ռազմամարզական համաժողովը, որին մասնակցել էին հետխորհրդային տարածքի բոլորն երկրները՝ ավելի քան 500 մարդ ընդհանուր թվաքանակով։ Նախարարը չի բացառել այս տարի Հաղթանակի 75-ամյակի պատվին Հայաստանում նման մակարդակի միջոցառման անցկացման հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ