News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Լիդիան Արմենիան» հանդես է եկել նոր հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

Հայտարարությունում ասվում է.

«Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել է, որ անցած գիշերվա ընթացքում, ականատեսների պնդմամբ, ոչ սթափ վիճակում գտնվող ապօրինություն իրականացնող խմբավորումը ներխուժել է Ամուլսարի տարածք, քարեր շպրտել, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել տարածքում գտնվող համայնքի բնակիչների, «Լիդիանի» աշխատակիցների հասցեին։

Նախորդ օրն այս խմբավորման անդամներին այցելել են ԼՀԿ պատգամավորները։ Հայտնի չէ, թե ինչ են խոստացել ապօրինություն իրականացնող խմբավորման անդամներին ԱԺ պատգամավորները, բայց հենց նույն գիշերն այս խմբավորումը հարձակում է գործել։

Ընդհանրապես, երկու տարի համայնքը վախի մթնոլորտում պահող խմբավորման սանձարձակ պահվածքը, մեր գնահատմամբ, ոչ միայն պատկան մարմինների հանդուրժողականության, այլ նաեւ այս ապօրինությունն այս կամ այն կերպ խրախուսող օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վարքագծի հետեւանք է։ Պատգամավորներից ոմանք արդեն երկու տարի հրապարակային խրախուսում են ապօրինությունը` դրանով անպատժելիության անուղղակի խոստում տալով հանցավոր խմբավորման անդամներին։

Թերեւս հատկանշական է, որ խմբավորման անդամները երեկ հենց պատգամավորների հետ հանդիպումից հետո գիշերը հարձակում են գործել` սպառնալով տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Այսօր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը կասկածի տակ է դրել «Լիդիանի» պահնորդների՝ իրենց «հանդիպումը» նկարահանելու օրինականությունը։

Ցավում ենք, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նույնիսկ հարկ չեն համարել այցից առաջ պարզելու, որ ապօրինություն իրականացնողների հետ հանդիպել են հենց «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, ըստ էության՝ մասնակից դառնալով ապօրինի ներխուժմանը։ Այդ տարածքում «Լիդիանը» կարող է եւ՛ նկարահանել, եւ՛ տարածել ապօրինի ներխուժած անձանց գործողությունների տեսագրությունը։

 Տեսանյութում՝ ԼՀԿ պատգամավորների «բանակցությունները» ապօրինություն իրականացնողների հետ, եւ դրան հաջորդած ապօրինություն իրականացնողների հարձակումը։

 Ապօրինությունը խրախուսող ԱԺ պատգամավորները, կարծում ենք, ստանձնում են համայնքի բնակիչների հանդեպ այս խմբավորման կողմից կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ