News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանը սեպտեմբերի 8-ի նիստը սկսեց նախորդ նիստին փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառները պարզելով։

Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր օգոստոսի սկզբին փաստաբաններից մեկի արձակուրդի պատճառով։

Վատ ակուստիկայի պատճառով դահլիճի համար անհայտ մնաց, թե Պողոսյանը դատարանին կոնկրետ ինչ հայտնեց։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ փաստաբանի կողմից դատարանին է փոխանցվել էպիկրիզ (ինչից հետեւում է, որ փաստաբանի բացակայության պատճառը կապված է առողջական վիճակի հետ)։ Դատարանը չհրապարակեց բժշկական փաստաթղթի բովանդակությունը։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ եթե բացակայությունն իսկապես պայմանավորված է փաստաբանի նշած պատճառով, ապա այն հարգելի է։ Սակայն հավելեց, որ փաստաբանը դատարանին տեղեկացրել էր ոչ բավարար պատշաճ ձեւով, ինչի հետ էլ կապված էր նախորդ նիստին Բաղդասարյանի քննադատական հայտարարությունը։

Հիշեցնենք, որ փաստաբանն այդ ժամանակ գրություն էր ուղարկել, որի համաձայն նրա բացակայությունը կապված էր անհետաձգելի հանգամանքների հետ։

Դատարանը փաստաբանի բացակայությունը հարգելի ճանաչեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ