Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին տեխնիկական ընդմիջում է հայտարարվել:
Ընդմիջումը պայմանավորված է ակուստիկայի հետ կապված խնդիրներով. դահլիճի մի մասում լսվում է, իսկ մյուս մասում ոչինչ չի լսվում: Գնահատելով իրավիճակը` դատավոր Աննա Դանիբեկյանը հինգ րոպե ընդմիջում է հայտարարել: