News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին խորհուրդ է տալիս ծանոթանալ գործընթացի ձգձգման իրական պատճառներին:

Սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին մեկնաբանելով նախարարի հարցազրույցի ձայնագրությունը` փաստաբանը նշեց, որ եթե տպագիր տարբերակը ճշգրտորեն փոխանցում է նախարարի խոսքերը, Բադասյանը շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ շատ դատավորներ ինքնաբացարկ են հայտարարել: «Իհարկե, նախարարի ասածը ճիշտ է: Դատավորները չեն ցանկանում գործ ունենալ այս գործընթացի հետ: Բայց Բադասյանը չի նշել դատաքննության ձգձգման մի շարք պատճառները, որոնք պետք է նշվեին»,- ասաց փաստաբանը` հիշեցնելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ գործ էր սարքվել` Քոչարյանի եւ մյուսների դեմ գործը խլելու համար, դրանից հետո գործը երկար ժամանակ չէր փոխանցվում մեկ այլ դատավորի, մինչեւ դատավոր Աննա Դանիբեկյանը կվերադառնար արձակուրդից: Ինքը` դատավորը, բացակայում էր տարբեր պատճառներով: «Կարծում եմ` Բադասյանը կարող էր ծանոթանալ եւ հետաքրքիր եզրակացությունների հանգել, եթե ցանկանա»,- ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ հատուկ փաստաբանների հասցեին քննադատություն հնչեցնել սիրողների համար այս մասով նիստերի եւ հետաձգման պատճառների գրաֆիկ է կազմվել: Դրանից հետեւում է, որ 200 օրվա ընթացքում հանդիպումները հետաձգվում էին վերը նշված պատճառներով: «Մենք ունենք գրաֆիկը, եւ երբ որոշ մարդկանց մոտ սրացումներ են սկսվում, կարող ենք այն փոխանցել` հիշողությունը թարմացնելու համար»,- խոստացավ Ալումյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ