News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կեղծ օղու մահաբեր արշավը շարունակվում է. ալկոհոլային թունավորումից մահացել է եւս մեկ մարդ, տնայնագործական օղու զոհերի թիվը հասել է 20-ի, մեկ մարդ էլ ծայրահեղ ծանր վիճակում է։ Մահացածներից 10-ն Արմավիրից են, 8-ը՝ Երեւանից, 2-ը՝ Կոտայքից։

Հայաստանում այսօրվանից մինչեւ հունվարի 11-ը կարանտին է սահմանվում. ըստ թարմացված սահմանափակումների՝ տոնական և հիշատակի միջոցառումները, այդ թվում հարսանյաց հանդեսներն ու հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ. նույնքան մարդու մասնակցությամբ կարող են տեղի ունենալ մշակութային, կրթական, սպորտային, համերգային միջոցառումները, փակ տարածքներում պետք է պահպանվեն սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

Կառավարության առջեւ դարձյալ բողոքավոր քաղաքացիների տարբեր խմբեր էին կուտակվել։ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները պահանջելում էին նախկին գյուղապետին չվերադարձնել նույն պաշտոնին։ Նրանք պատմել են, որ հեղափոխությունից հետո իրենց ճնշման տակ մի քանի տասնամյակ պաշտոնավարած գյուղապետը հրաժարական է տվել, սակայն հետո դատական մի քանի հայցերից հետո վերադարձել։ Այսօր ունի կնիք, դեղատունն էլ վերածել է գյուղապետարանի ու մտադիր է պաշտոնավարել։

Ամենօրյա ցույցը շարունակել են նաեւ Ռուսաստան մեկնել ցանկացողները. նրանք դարձյալ կրկնել են, որ իրենց ընտանիքներն ու աշխատանքը Ռուսաստանում են։ Կան նաեւ բազմաթիվ ուսանողներ, որոնք չեն կարողանում մեկնել ու շարունակել ուսումը։

Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներն էլ բողոքի ցույց են անցկացրել Գլխավոր դատախազության դիմաց: Նրանք պահանջում են կալանքից ազատել իրենց համագյուղացի Ալեն Պետրոսյանին: Նրա փաստաբանի խոսքով, սկզբնական շրջանում մի քանի շատ վիճելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց հիման վրա Ալեն Պետրոսյանին ձերբակալել, ապա կալանավորել են: Դատախազությունից խոստացել են առաջիկա օրերին լուծում տալ խնդրին։

Երեկ ոստիկանության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը: Ըստ Shamshyan.com-ի՝ կրտսեր Արսենյանը կասկածվում է հոր տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որ Արսենյանի տան խոհարարուհու տված հաղորդման համաձայն՝ կրտսեր գուրգեն Արսենյանն առավոտյան 09:30-ին, խոհանոցում մոտեցել իրեն և խոհանոցային 2 դանակով սպառնալիքի միջոցով պահանջել ու ստացել է 20 հազար դրամ: 25-ամյա Արսենյանը ձերբակալվել է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ահազանգել է, որ գործազուրկների բանակը Հայաստանում կարող է զգալիորեն ավելանալ, քանի որ «Գազպրոմ Արմենիայի» բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից: Ըստ Մարուքյանի, մինչեւ այդ արդեն իսկ աշխատավարձի կրճատումներ էին եղել ինքը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, խնդրելով ուսումնասիրել ստեղծված վիճակի պատճառները։

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է պարգևատրելու մասին հերթական կարգադրությունը։ Ըստ այդմ, խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողներն ու աշխատակազմի մի շարք աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական դրույքի 30%-ի չափով:

Տավուշի Ոսկեվան համայնքում իր կուսակիցների ու համակիրների հետ հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ դժգոհության ալիքը երկրում օր օրի բարձրանում է և պետք է դրա պատասխանը տալ: «Պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարով, ինչ է արվել, ում են օգնել, կարող էին ամեն ընտանիքի 2 հազար դոլար տալ, ասել՝ այս վիճակից դուրս արի, մեկ է, դա դուք եք փակելու»,-ասել է նա:

Ծառուկյանը խոստացել է օգնել սպորտդահլիճի, հանդիսությունների սրահի հարցում, գյուղի ճանապարհի համար անհրաժեշտ ցեմենտն էլ վաղն ուղարկել:

Նրա խոսքով՝ պետությունը սկսվում է սահմանից եւ կրակի տակ ապրող մարդիկ պետք է արժանանան առանձնահատուկ ուշադրության:

Հայաստանում մահացել է 1189 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում մահացել է COVID-19 ունեցող 4 մարդ, որոնցից մեկը այլ հիվանդությունից։ Վարակվածների թիվն ավելացել է 179-ով ու ահսել 45505-ի: Արցախում հայտնաբերվել է 5 նոր վարակակիր։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, ըստ որի՝ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է կրթության մշակների ավանդական օրհնության կարգ: Իր պատգամում, անդրադառնալով կրթության ոլորտում ձեռնարկված փոփոխություններին, վեհափառը մտահոգություն է հայտնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը այլ առարկաների մեջ տարրալուծելու ճանապարհով, նաեւ ցավ հայտնել, Կրթության նախարարությունը քայլեր չի արել խորհրդակցելու եւ համագործակցելու Մայր Աթոռի հետ։

Հանրակրթական չափորոշիչների շուրջ աղմուկը հանձնաժողովների կազմերի սխալ ընտրության պատճառով էր, այս թեմայով կոնֆերանսի ժամանակ ասել է Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը: Նրա խոսքով, ստեղծվել են այնպիսի փաստաթղթեր, որից չես հասկանում, թե ում ենք մենք ուզում պատրաստել։ Մեր հասարակությունը չի ասում, թե մենք դպրոցից ինչ ենք պահանջում, մարդ կրթել, թե հայ մարդ կրթել: Չափորոշիչներում մի 2 տեղ կտեսնեք «դաստիարակություն» տերմինը: Աիդա Թոփուզյանի խոսքով՝ չափորոշիչների 70 տոկոսը հնարավոր չէ չափել, դրանք բառերի կույտեր են, մի մասը, ցավոք, թարգմանված:

Հանրապետական կուսակցության՝ #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքի շուրջ 260 մասնակիցների հետ հանդիպել է 3-րդ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ 3 ժամ տևած զրույցում երիտասարդները Նախագահի հետ քննարկել են կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը և այլ հարցեր։

Չինաստանի Գուանդուն նահանգում Չժուհայի հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունից 3 մարդ է վիրավորվել։ Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։ Տեսակադրերում երեւում է, որ պայթյունից առաջ դեպքի վայրում նախ ծուխ է բարձրացել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.66 դրամով ու կազմել 487.67 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.92 դրամով ու հասել 579.01 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 12.32 դրամով ու կազմել 623.63 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու հասել 6.51 դրամի:

Սեպտեմբերի 12-ից 16-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 18-20, վաղը ցերեկը 33-35 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ