News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի San Raffaele հիվանդանոցից, որտեղ նա ընդունվել էր սեպտեմբերի 3-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիվանդանոցից դուրս գալով՝ 83-ամյա քաղաքական գործիչը կարճ ելույթով դիմել է հավաքված աջակիցներին եւ հեռուստալրագրողներին:

«Շնորհակալություն, որ եկել եք։ Սա դարձավ իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունը»,- ասել է «Առաջ, Իտալիա» կուսակցության նախագահը:

Հինգ րոպեանոց ելույթում Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել իտալացի քաղաքական գործիչներին, ովքեր վարակվելուց հետո աջակցություն են հայտնել իրեն՝ նշելով, որ դա «իրեն թույլ է տվել հաղթահարել ամենադժվար պահերը, որոնք շատ-շատ էին առաջին երեք օրերին»:

«Իմ մտքերն առաջին հերթին ուղղված են COVID-ով բազմաթիվ հիվանդներին եւ նրանց ընտանիքներին: Մեզանից յուրաքանչյուրը ուրիշներին վարակելու ռիսկի է դիմում, եւ կրկին բոլորին առավելագույն անձնական եւ սոցիալական պատասխանատվության կոչ եմ անում»,- ասել է քաղաքական գործիչը:

Երկուշաբթի օրը տեղական աղբյուրները հայտնել էին, որ Բեռլուսկոնին վերականգնման մնացած ժամանակը կանցկացնի Միլանի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա անձնական բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն անցյալ շաբաթ հայտնել էր, որ վարակվելուց հետո նախկին վարչապետի մոտ թոքերի վարակի թեթեւ տեսակ է ախտորոշվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ