News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կուպերտինոյում ամերիկյան Apple-ի գլխավոր գրասենյակում անցկացվում է ընկերության նորույթների ամենամյա շնորհանդեսը, որն այս տարի տեղի է ունենում առցանց՝ առանց դահլիճում հանդիսատեսի:

Շնորհանդեսի սկզբում Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ միջոցառման ժամանակ ինքը կենտրոնանա երկու արտադրանքի՝ Apple Watch-ի եւ iPad-ի վրա: Նա նշել է, որ երկար ժամանակ ժամացույցները ծառայել են միայն ժամանակը ցույց տալու համար, մինչդեռ այժմ դրանք «փոխվում են եւ նույնիսկ փրկում են օգտատերերի կյանքերը», հաղորդում է РБК-ն:

Առաջին հերթին, գլխավոր օպերատիվ տնօրեն Ջեֆ Ուիլյամսը ներկայացրել է Apple Watch Series 6-ը: Նա հայտարարել է, որ արտադրանքը հագեցած կլինի արյան մեջ թթվածնի մակարդակին հետեւող հաղորդիչով: Նրա խոսքերով՝ սարքը այս ցուցանիշը որոշում է արյան գույնով, ախտորոշման համար պահանջվում է ընդամենը 15 վայրկյան: Ուիլյամսն ասել է, որ Apple Watch Series 6-ը կաշխատի iPhone 11-ում օգտագործված, բայց Apple Watch-ի համար հարմարեցված A13 պրոցեսորով:

Բազային տարբերակով ժամացույցը կարժենա 400 դոլար:

Նշենք, որ 2012 թվականից առաջին անգամ աշնանային շնորհանդեսին չի ներկայացվել iPhone-ի նոր շարք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ