Անգլիացիան որոշել է օձն օգտագործել դիմակի փոխարեն: PA-ի հաղորդմամբ՝ ուղեւորին եւ նրա օձին, որը նա փաթաթել է պարանոցի եւ բերանի հատվածում, նկատել են Մանչեսթերում ավտոբուսում:
Ուղեւորներից մեկը պատմել է, որ նախ մտածել է, թե դա անսովոր դիմակ է, սակայն նկատել է, որ դա օձ է:
Հասարակական տրանսպորտում դիմակի օգտագործումը պարտադիր է՝ բացառությամբ անձանց, ովքեր առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն: