News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 22-ին նշվում է էկոլոգիական տոն՝ Ռնգեղջյուրի համաշխարհային օրը (World Rhino Day), որը կոչված է մարդկության ուշադրությունը հրավիրելու այս՝ հիմա արդեն հազվագյուտ կենդանու բնաջնջման խնդրին։

Երկիր մոլորակում տեսակների կենսաբազմազանությունը շարունակում է կրճատվել, ընդ որում՝ սա առնչվում է, այդ թվում, նաեւ կենդանիների, որոնց անունները յուրաքանչյուր մարդու հայտնի են մանկության տարիներից։ Դրանց թվում է հայտնվել նաեւ ռնգեղջյուրը, որի առանձին տեսակներ 20-րդ դարի վերջին հայտնվել են անհետացման եզրին։

Գաղտնիք չէ, որ սեփական կարիքների համար շրջակա աշխարհի վերակառուցման մարդու գործունեությունը անմիջապես ամենատխուր հետեւանքներով է շրջվում մոլորակի այլ կենդանի արարածների համար։ Ֆաունայի ներկայացուցիչների վրա կործանարար ազդող մարդու գործունեության անուղղակի գործոններին հավելվում է նաեւ այն, որ առանձին կենդանիներ դառնում են որսագողության օբյեկտներ։

Հենց որսագողերն են ռնգեղջյուրներին հասցրել անհետացման եզրին։ Իսկ դրա պատճառն է առանձին ավանդական մշակույթների պատկերացումը նրա եղջյուրի իբր բացառիկ բուժական հատկությունների մասին։ Այս կենդանու 1 կգ եղջյուրի արժեքը սեւ շուկայում հասնում է 65 հազար դոլարի, իսկ այն կարող է կշռել 1-ից մինչեւ 3 կգ-ի սահմաններում։

Հենց կենսաբանների եւ բնասերների շրջանակում են բոլորից առաջ սկսում տագնապ հնչեցնել կենդանիների այս կամ այն տեսակի զոհվելու կամ անհետանալու սպառնալիքի կապակցությամբ։ Վայրի բնության համաշխարհային ֆոնդը Հարավային Աֆրիկայում հանդես է եկել սեպտեմբերի 22-ը Ռնգեղջյուրի համաշխարհային օր հռչակելու նախաձեռնությամբ, որ մարդկության ուշադրությունը հրավիրի ֆաունայի այս հազվագյուտ ներկայացուցչի անհետացման խնդրի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ