News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին։ Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդել էին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի նյութերի ամբողջական ծավալի տրամադրման մասին։ Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի առանձին վարույթ առանձնացված մասով նյութերը ընտրել է քննիչը։ Փաստաբանները կարծում են, որ ընտրվել են զուտ մեղադրական բնույթի նյութեր։ Նյութերը, որոնք փաստաբանները կարող են օգտագործել պաշտպանության համար, ուղղակի չեն փոխանցվել։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը կարծում է, որ կողմերի հավասարության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկները ուռճացված են, եւ պաշտպանական կողմը, փաստորեն, փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ, քան հասանելի է։ Դատախազի խոսքով՝ դատախազությունը ընտրում է, թե ինչ նյութերի միջոցով է պաշտպանելու մեղադրանքը, իսկ պաշտպանական կողմը կաշկանդված չէ դատարանին ապացույցներ ներկայացնելու հարցում։ Պաշտպանության փաստարկները արդարացնող բնույթի նյութերի առկայության հնարավորության մասին դատախազը գնահատում է որպես շեղելու միջոց։ Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից, հավելեց Բաղդասարյանը։

Դատախազի խոսքով՝ եթե հարցին մոտենանք «գործում կարող են նյութեր լինել» տեսանկյունից, կարելի է ենթադրել, որ ինչ-որ գործում, Տավուշի մարզում քննվող, նույնպես կարող են այս գործին առնչվող եւ արդարացնող բնույթ ունեցող նյութեր լինել։ Եթե այս գործում այդպիսի նյութեր լինեին, դրանք կներկայացվեին, շարունակեց Բաղդասարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը համերաշխություն հայտնեց գործընկերոջը։ Նա հավելեց, որ նյութերի ընտրության գործառույթը վերապահված է քննիչին, եւ դատարանը չի կարող միջամտել։ Նրա խոսքով՝ պաշտապանության խնդրած փաստաթղթերը վերաբերում են գործի, որով քննությունը շարունակվում է, եւ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի խախտում։

Տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը նույնպես հայտարարեց նյութերի ամբողջ ծավալին ծանոթանալու անհրաժեշտության մասին՝ տուժողների եւ նրանց իրավահաջորդների շահերի արդյունավետ պաշտպանության համար։

Պատասխանելով դատախազների փաստարկներին՝ փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դատարանը պարտավոր է նպաստելու փաստաթղթերը ստանալուն։ Դրանից բացի, քննության ընթացքում եւ դրա ավարտին դրանք ստանալ չի հաջողվել, եւ դատախազությունը դա չի հերքում, հիշեցրեց փաստաբանը։ «Ինչ վերաբերում է բովանդակությանը, ոչ ոք չի կարող պնդել, թե տվյալ գործի համար այդ նյութերն ինչպիսի նշանակություն ունեն։ Հստակ է միայն, որ կարող են նշանակություն ունենալ»,- նկատեց Ալումյանը։

Ելույթի բովանդակության Պետրոս Պետրոսյանի քննադատությունը բողոք հարուցեց, որն ընդունվեց։ 600 հատորից ընտրվել է մի մասը եւ փոխանցվել դատարան, ընտրել են դատախազը եւ քննիչը, հիշեցրեց փաստաբանը։ «Քննիչն ընտրության չափորոշիչները նշեց միջնորդությանը իր պատասխանում՝ Քոչարյանի մեղքը հաստատող բոլոր նյութերը փոխանցվել են դատարան։ Մնացած նյութերը մեզ հայտնի չեն։ Քննությունը տեւել է 12 տարի, հավաքվել են տարբեր բնույթի նյութեր։ Դրանցից ընտրվել է 79 հատոր, իսկ մնացածի բովանդակության մասին մենք պատկերացում չպետք է ունենանք։ Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել արդարության եւ կողմերի հավասարության մասին։ Եթե դատախազի նշած գործը Տավուշում առնչվում է մարտի 1-ի իրադարձություններին, ապա, իհարկե, մենք պետք է պահանջենք նյութերի տրամադրում»,- նշեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ դատավարությունը, որում մեղադրանքի կողմն է որոշում, թե կոնկրետ ինչ նյութեր է փոխանցում, չի կարող օբյեկտիվ լինել։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ պաշտպանության բնական իրավունքն է կասկածել մեղադրող կողմի օբյեկտիվությանն ու գործողություններին։ Առավել եւս այս գործում, հստակեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ գրանցվել են բազմաթիվ խախտումներ։ Քննիչի խոստովանությունն այն մասին, թե ինչ չափանիշով են ընտրվել նյութերը, լրացուցիչ ապացույց է։ Փաստաբանը նշեց, որ նյութերի բովանդակության վերաբերյալ իրենց ինչ-որ բան հայտնի է, որոնք այս գործում չեն հայտնվել, եւ այդ մասին կհայտարարվի։ Նրա խոսքով՝ «քննության գաղտնիքին» հղումը հիմնավորված չէ, քանի որ կան մարդկանց ցուցմունքներ, որոնք այս գործի հետ կապ չունեն։ «Այո, մեղադրանքի կողմն ինքն է ընտրում իրեն անհրաժեշտ նյութերն ու մարտավարությունը։ Բայց նյութերը պետք է հասանելի լինեն նաեւ պաշտպանական կողմին ու դատարանին։ Այս դատավարության շրջանակում չի կարող օբյեկտիվ քննություն անցկացվել եւ չի կարող իրավական ակտ կայացվել, մինչեւ հասանելի չլինի նյութերի ամբողջ ծավալը»,- ամփոփեց փաստաբանը։

Փաստաբան Կարեն Մեջլումյանն արձանագրեց, որ այս գործով մեղադրական եզրակացության մեջ նշված են խաղաղ հանրահավաքներ՝ այն դեպքում, որ  դատարաններին փոխանցված մի շարք գործերում նշվում է զանգվածային անկարգությունների մասին։ Նա հիշեցրեց, որ իր՝ Նիկոլ Փաշինյանի մասով եւ յոթի գործով որոշումը գործում անկյունաքարային նշանակություն ունի, եթե պաշտպանյալների նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվի, սա ուղղակիորեն ցույց կտա խտրական վերաբերմունքը։ «Ակնհայտ է, որ 500-600 հատորներում կան արդարացնող բնույթի ապացույցներ։ Կարծում եմ՝ առարկությունները հիմնազուրկ են եւ խնդրում եմ միջնորդությունը բավարարել»,- ամփոփեց Կարեն Մեջլումյանը։

Փաստաբան Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ պրակտիկան հանգում է նրան, որ նաեւ առանձին վարույթ առանձնացված գործով բոլոր նյութերը տրամադրվում են կողմերին, իսկ այս դեպքում քննիչին իրավունք էր տրվել կոսմետիկ վիրաբուժական միջամտություն կատարելու։ Փաստաբանի վրդովմունքն էր հարուցել դատախազի կողմից մարտի 1-ի հնչեղ գործի համեմատությունը Տավուշում ինչ-որ գործի հետ։

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ դատախազությունը, փաստորեն, արդարանում է քննիչի գործողությունների պատճառով։ Նա նշեց, որ քրդատօրի հատուկ մասը չի նախատեսում գործի մասի առանձին վարույթ անջատելու կարգը։ Քննիչը հղում է կատարում հոդվածին, որը չնչին կապ իսկ չունի դատավարությանը։ Նա նաեւ հիշեցրեց յոթի աննախադեպ գործը եւ քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումը հոդվածի գործողության դադարեցման հիմքով, ինչպես նաեւ մասերի անջատման մասին որոշումը, ընդ որում՝ փոխանցվել էին բոլոր նյութերը։ «Մենք ինչ-որ ավելի բան չենք պահանջում՝ անջատել եք մասը, կողմերը պետք է իրավունք ունենան ծանոթանալու նյութերին։ Մենք ընդամենը նույնպիսի վերաբերմունք ենք ցանկանում»,- հայտարարեց փաստաբանը։

Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց քննիչի գործողությունների անօրինականությունը եւ հավելեց, որ եթե դատարանը հրաժարվի բոլոր նյութերը տրամադրել, ոչինչ չի մնա պահանջելու, քան գործի դադարեցումը։ Գործից մասի առանձնացումը չի նախատեսում նյութերի տեսակավորում, նշեց Օրբելյանը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ քննարկումը դատարանին դրել է ընտրության առջեւ։ «Եթե Դուք մերժեք միջնորդությունը, կստանձնեք  մեղադրանքի պաշտպանությունը, ինչը կասկածի տակ կդնի Ձեր օբյեկտիվությունը։ Այս պահանջն ուղղակիորեն վերաբերում է գործի բովանդակությանը։ Ի՞նչն է մեզ խանգարում օբյեկտիվության վերաբերյալ կասկածները ցրել եւ գործի նյութերը հասանելի դարձնել։ Ես չեմ կարող ապրիորի հավատալ քննության օբյեկտիվությանը։ Միտք հնչեց, որ նյութերի տրամադրումը կխախտի քննության գաղտնիքը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մամուլում հրապարակվել են անգամ մեզ անհասանելի նյութեր։ Ինձ համար այսօրվա որոշումը կլինի այնպիսին, որ կա՛մ դատավարությունը կտա հանրության հարցերի պատասխանները, կա՛մ ղեկավարվելու ենք քննչական մարմինների գծած գծով։ Կա՛մ որոշումը կսաստկացնի կասկածները, կա՛մ նախադրյալներ կստեղծի, որ հարցերը ստանան օբյեկտիվ եւ սպառիչ պատասխաններ»,- նշեց նա։

Կողմերին լսելով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց, որ այս փուլում անհնար է գնահատական տալ պաշտպանական կողմի փաստարկներին, եւ որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչեւ եղած նյութերի ուսումնասիրումը։

Ի պատասխան փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ սա պաշտպանությանը զրկում է նյութերին ժամանակին ծանոթանալու հնարավորությունից։ Եթե դատարանը միջնորդությունը բավարարի իր նշած փուլում, դատարանը ստիպված կլինի  կեսից մեկ տարի տրամադրել նյութերի ուսումնասիրմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ