News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առաջնորդները չպետք է փորձեն քաղաքականացնել COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Քաղաքականացման եւ մարգինալացման փորձերը պետք է մերժվեն»,- ասել է նա ՄԱԿ Գլխավոր ասամբլեային ուղղված տեսանյութում՝ անդրադառնալով հիվանդությանը: Ցզինպինի խոսքով՝ «վիրուսը կպարտվի, մարդկությունը կհաղթի»:

Նա կոչ է արել բոլոր երկրներին միասին աշխատել այս նպատակին հասնելու համար եւ համագործակցել ԱՀԿ-ի հետ: Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանի իշխանությունները ձգտում են խաղաղ ճանապարհով լուծել համաշխարհային ասպարեզում առկա բոլոր խնդիրները, քանի որ իրենց պատերազմներ պետք չեն: «Մենք չենք ցանկանում ներքաշվել սառը կամ «տաք» պատերազմի մեջ»,- ասել է նա տեսաուղերձում:

ՉԺՀ ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը կողմ է վիճահարույց հարցերի շուրջ այլ երկրների հետ երկխոսությանն ու բանակցություններին: Խոսելով աշխարհում տիրող իրավիճակի մասին՝ նա մտահոգություն է հայտնել «քաղաքակրթությունների հնարավոր բախման» վերաբերյալ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ին կոչ էր արել Չինաստանին պատասխանատվության ենթարկել աշխարհում COVID-19 կորոնավիրուսի տարածման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ