News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, ասել է, որ համավարակի ընթացքում համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է «վերացնել սահմանափակումներն ու պատժամիջոցները»:

«Կցանկանայի մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել Ռուսաստանի առաջարկի վրա, այսպես կոչված, կանաչ միջանցքների ներմուծման վերաբերյալ՝ զերծ առեւտրային պատերազմներից եւ պատժամիջոցներից, նախ եւ առաջ առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի, դեղամիջոցների, անձնական պաշտպանիչ միջոցների համար, որոնք հատուկ պահանջարկ ունեն համավարակի դեմ պայքարում:

Ընդհանրապես, համաշխարհային առեւտուրը խոչընդոտներից, արգելքներից, սահմանափակումներից, անօրինական պատժամիջոցներից ազատելը կարող է լավ օգնություն լինել գլոբալ աճը վերականգնելու եւ գործազրկությունը կրճատելու համար: Այսպես, ըստ փորձագետների, այս տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում զբաղվածության լրիվ կամ մասնակի կրճատումը համարժեք է 400 միլիոն աշխատատեղի կորստի, եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդպիսի գործազրկությունը չդառնա լճացող, որպեսզի մարդիկ վերադառնան աշխատանքի, կարողանան ապահովել իրենց ընտանիքները եւ ոչ թե հայտնվեն աղքատության ճիրաններում՝ առանց կյանքի հեռանկարների:

Սա իսկապես ամենասուր գլոբալ սոցիալական խնդիրն է, ուստի քաղաքականության առաքելությունն այժմ առեւտրի, համատեղ նախագծերի եւ արդար մրցակցության համար ճանապարհ հարթելն է, եւ ոչ թե բիզնեսի ու գործարար նախաձեռնության ձեռքերը կապելը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ