News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի «բռնկվելու» վտանգի մասին, եթե պատշաճ ուշադրություն չդարձվի համաճարակաբանական իրադրությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չի կարելի այս խնդիրները տանել երկրորդ-երրորդ պլան։ Այլապես դրանք այնպես կբռնկվեն, որ մեզ քիչ չի թվա։ Եվ դա կլինի անչափ ծանր փորձություն ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ երկրի, ե՛ւ մեր տնտեսության համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մյուս երկրներում խիստ սահմանափակումներ են մտցնում, Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, բայց միայն ընդունած միջոցառումների շնորհիվ։ «Նայեք, թե ինչ է կատարվում որոշ երկրներում։ Այնտեղ նորից խիստ սահմանափակումներ են մտցնում, փակում են արտադրությունները եւ այլն»,- ասել է Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմում ՌԴ սուբյեկտների ընտրված ղեկավարների հետ հանդիպմանը։ «Մեզ մոտ իրավիճակն իսկապես ավելի լավ է։ Եվ այն ավելի լավ է միայն այն պատճառով, որ մենք անհրաժեշտ միջոցառումներն ընդունում ենք ժամանակին եւ արդյունավետորեն»,- հավելել է ՌԴ նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ դեռեւս վաղ է թուլանալ, այլապես իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Նա կոչ է արել մեծացնել COVID-19-ի թեստավորման ծավալները, ինչպես նաեւ հասարակական վայրերում հետեւել դիմակային ռեժիմին։ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարը դեռ չի ավարտվել, ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ