News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուին այսօր մեկ դատավոր է հարցեր ուղղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը կասկածներ չունի՞, որ Խունդկարյանի եւ իշխանության միջեւ կարող էր ՍԴ նախագահի պաշտոնի վերաբերյալ պայամանավորվածություն լինել, Վաղարշյանն ասաց. «Իշխանությունը այսպես նպատակադրված գործի այդ ուղղությամբ իմ պահով չեմ զգացել, մյուսների պահով հնարավոր է, մյուսների համար պատասխանատու չեմ։ Իմ կարծիքով՝ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ նա կարող է էականորեն ազդել հատկապես այս կազմի վրա»։

Հարցին, թե ինչո՞ւ ինքը չի ինքնաառաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում, Վաղարշյանը նախ ասաց, թե հոգեբանորեն պատրաստ չէր, քանի որ դատավորի պաշտոնում ընտրության փուլը ծանր է եղել եւ հավելեց, որ դասախոսական աշխատանքը չի ցանկանում թողնել, իսկ նախագահի պաշտոնի հետ համատեղել չէր կարող։

Տպել
Ամենաշատ