«Առկա տեղեկություններով՝ կտրուկ սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Շփման գծի երկայնքով երկու կողմերից ընթանում է ինտենսիվ հրաձգություն:
Ստացվում են տեղեկություններ կորուստների մասին: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցություններ իրավիճակը կայունացնելու նպատակով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: