News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պեկինը կոչ է արել ներմուծողներին խուսափել սառեցված սնունդ ներմուծել այն երկրներից, որոնք տառապում են նոր կորոնավիրուսի լուրջ բռնկումներից: Հայտարարությունն արվել է մի քանի դեպքից հետո, երբ ներմուծված ծովամթերքներում կորոնավիրուսի մի քանի դեպք էր հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը:

«Մաքսային եւ տեղական իշխանությունները բազմիցս կորոնավիրուս են հայտնաբերել ներմուծված արտադրանքի մեջ` ապացուցելով, որ վարակման վտանգ կա»,- նշվում է Պեկինի մունիցիպալ առեւտրային բյուրոյի` ներմուծող ընկերություններին ուղղված հայտարարության մեջ:

Բյուրոն հորդորել է ուշադիր հետեւել համավարակի հետ կապված իրավիճակին արտերկրում եւ «ակտիվորեն խուսափել սառը շղթայի արտադրանքի ներմուծումից կորոնավիրուսից տուժած տարածքներից» եւ ներմուծման այլընտրանքային պլաններ մշակել:

Այն նաեւ խնդրել է ընկերություններին բարելավել իրենց նախազգուշացման եւ հաշվետվողականության մեխանիզմները եւ իշխանություններին արագորեն հայտնել արդյունքների մասին:

Այս ամիս Չինաստանը մեկ շաբաթ եւ ավել ժամկետով դադարեցրել էր ծովամթերքի ներմուծումը Բրազիլիայից, Ինդոնեզիայից եւ Ռուսաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ