News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 2 միլիոնով, իսկ մահվան դեպքերի թիվը` 36 հազարով, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է կազմակերպության շաբաթական տեղեկագրում, շաբաթվա վերջին կորոնավիրուսով վարակման պաշտոնապես հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 32.7 միլիոնը, ավելի քան 2 միլիոնով ավել, քան մեկ շաբաթ առաջ էր: Անցած յոթ օրվա ընթացքում ԱՀԿ-ն ստացել է հաղորդումներ 36 հազար մահվան դեպքի մասին, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը սեպտեմբերի 27-ի դրությամբ գերազանցել է 990 հազարը:

Ամենածանր համաճարակաբանական իրավիճակն Ամերիկայում է, որին բաժին է ընկնում բոլոր նոր դեպքերի 38 տոկոսը եւ մահվան դեպքերի 52 տոկոսը: Այս տարածաշրջանում սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 27-ը վարակվել է ընդհանուր ավելի քան 766 հազար մարդ, եւ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 16,2 միլիոնը: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 19 հազար մահվան դեպք, իսկ սեպտեմբերի 27-ին մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է գրեթե 547 հազար մարդ:

Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում շաբաթվա ընթացքում վարակվել է ավելի քան 647 հազար մարդ, եւ նրանց ընդհանուր թիվը գերազանցել է 6.7 միլիոնը:

Եվրոպայում սեպտեմբերի 21-ից 27-ը նախորդ յոթ օրվա համեմատ մահացության աճը 9 տոկոս է կազմել: Շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 4.5 հազար մարդ, իսկ մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտեցել է 235 հազարի: Վարակվածների թիվն աճել է ավելի քան 418 հազարով` մինչեւ գրեթե 5,67 միլիոն:

Հնդկաստանում վարակվածների թիվը յոթ օրվա ընթացքում ավելացել է ավելի քան 591 հազարով, ԱՄՆ-ում` ավելի քան 298 հազարով, Բրազիլիայում` ավելի քան 194 հազարով: Եվրոպայում վերջին շաբաթվա ընթացքում ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Ֆրանսիայում (գրեթե 83 հազար): ) Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը (ավելի քան 48 հազար), երրորդը` Իսպանիան (ավելի քան 45 հազար): Վերջին շաբաթվա ընթացքում մահվան դեպքերի թվով առաջատարը Հնդկաստանն է` ավելի քան 7.7 հազար մարդ: Դրան հաջորդում են ԱՄՆ-ն (ավելի քան 5 հազար) եւ Բրազիլիան (ավելի քան 4.7 հազար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ