News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հրապարակում է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ներկայացուցիչների համագումարի հայտարարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեշի Հայաստան կատարած այցի կապակցությամբ.

«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ներկայացուցիչների համագումարը Հայաստանում աշխատում է ավելի քան երկու ամիս: Համագումարը խնդիր է դրել մեկ քաղաքական միության մեջ միավորել Ադրբեջանում եւ Նախիջեւանում խտրականության բոլոր զոհերին: Ադրբեջանական ԽՍՀ հայերի միությունը մտադիր է ինքնուրույն պայքարել մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային բոլոր խախտված իրավունքների համար: Մենք խորապես ցավում ենք, որ ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարը ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետեւանքները լիովին վերացնել:

Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ ստեղծելու մեջ: Մենք խորապես ցավում ենք, որ դարեր շարունակ մեր նախնիների ապրած տարածքներում գտնվող մեր տներն արժանապատվորեն ու անվտանգ վերադառնելու մեր անառարկելի իրավունքը Հայաստանի կողմից պատշաճ արձագանք չի ստանում: Մենք վճռականորեն բողոքում ենք հիշյալ տարածքներում խտրականության, բռնագաղթի եւ էթնիկ մաքրումների իրականացված քաղաքականության հետեւանքներն ամրագրող բոլոր միջոցների իրագործումների դեմ:

Մենք խորապես անհանգստացած ենք այն փաստով, որ հակամարտության կարգավորման պատասխանատու պետական եւ միջազգային որեւէ կառույց մինչեւ այսօր պատշաճ ուշադրություն չի դարձնում ժողորվրդագարական կառուցվածքը եւ դարեր շարունակ հայերի կենսապահովման տարածքների կարգավիճակը փոխած խտրականության հետեւանքների վերացմանը: Այս հետեւողական քաղաքականությունը մեզ հարկադրում է միավորվել եւ միջազգայնորեն ընդունված իրավունքի հնարավորությունների շրջանակներում ինքնուրույն պայքարել մեր շահերի համար:

Մենք խորապես համոզված ենք, որ մարդու իրավունքի սկզբունքները բազմակողմանի ու անվերապահ հարգելող սկզբունքները չպահպանելով հնարավոր չէ վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը եւ ամուր խաղաղություն հաստատել ժողովուրդների մեջ: Ուստի մենք հույս ունենք, որ սույն հայտարարությունը կխթանի ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարին միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի ներկայացուցիչների Միության հետ շարունակական երկխոսություն հաստատելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ