News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Քրիստոսի եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, որը հայգեցրել է մարդկային զոհերի:

«NCC-ն դեմ է Ադրբեջանի այդ չհրահրված անսպասելի հարձակմանը, որը հանգեցրել է Հայաստանում պատերազմի: NCC-ն համերաշխություն է հայտնում Ամերիկայում Հայկական եկեղեցու պատրիարքարանին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին եւ ամբողջ աշխարհում բարի կամքի մարդկանց՝ արտահայտելով իր վրդովմունքն ու խորը տխրությունն այդ հակամարտության կապակցությամբ:

Մենք համարում ենք, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները եւ Թուրքիայի աջակցությամբ ու ֆինասավորմամբ սիրիացի ահաբեկիչներին ուղարկելը հայկական համայնքի վրա հարձակում գործելու համար դատապարտելի են:

Զրահամեքենաներ, ավիացիա, ծանր հրետանի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ենթադրում է ծրագրված գործողություն: Եկել է ժամանակը, որ Թուրքիան դադարեցնի իր մասնակցությունը տարածաշրջանում, դադարի մասնակցել մարտերում ու հրահրի պատերազմ:

Մենք ընդունում ենք, որ Սիրիայից ահաբեկիչները վտարվել են իրենց տներից եւ ամեն կերպ փորձում են կերակրել իրենց ընտանիքները, ինչը կարող էր պատճառ դառնալ այդ ավերիչ հակամարտության մեջ նրանց ներգրավելու համար:

NCC-ն կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Մենք հույս ունենք եւ աղոթում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն արտարբեր չի մնա այդ իրավիճակի հարցում: Մենք խնդրում ենք մեր եկեղեցիներին անհապաղ փոխանցել այս ուղերձն իրենց ընտրյալ պաշտոնատար անձանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ