Իսպանիայում ձերբակալվել է Բրիտանիայի ամենահետախուզվող հանցագործներից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կասկածյալին ձերբակալել են Ալիկանտեում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները նրան մեղադրում են առեւանգման, շանտաժի, զենքի անօրինական պահման եւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
36-ամյա բրիտանացին վտանգավոր հանցախմբի պարագլուխն էր: Նա ներգրավված էր Միացյալ Թագավորությունում թմրավաճառի առեւանգմանը: