News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությանը այլ երկրների հնարավոր միջամտությամբ եւ տարածաշրջանային պատերազմի վերածվելու հեռանկարով: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Նա հայտնել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու Թեհրանի պատրաստակամության մասին: «Անվտանգությունը, կայունությունն ու հանգստությունը տարածաշրջանում, հատկապես՝ հյուսիսային սահմաններում, շատ կարեւոր են մեզ համար: Եվ այս հակամարտությունը եւ սահմանների շարունակական անապահովությունը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցել հակամարտության լուծմանը:

Ալիեւն, իր հերթին, ասել է, որ հասկանում է երկրի սահմանների անվտանգության վերաբերյալ Իրանի նախագահի մտահոգությունը, եւ հայտարարել է, որ Ադրբեջանը Իրանի անվտանգությունը դիտարկում է որպես է իր սեփականը, ու թույլ չի տա, որ այս հակամարտությունը հարեւան երկրներում անվտանգության բացակայության պատճառ դառնա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ