News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի Ազգային բանկը երկրի առեւտրային բանկերին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել իրենց գործունեությունը՝ պայմանավորված հասարակական-քաղաքական բարդ իրավիճակով։ Այս մասին նշված է Ազգային բանկի այսօր հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ղրղզական Հանրապետության Ազգային բանկը երկրի ֆինանսա-բանկային հատվածի անվտանգության ապահովման եւ ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպությունների ակտիվների պահպանման նպատակներով առեւտրային բանկերին եւ ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպություններին խորհուրդ է տալիս 2020 թվականի հոկտեմբերի 7-ին դադարեցնել իրենց գործունեությունը եւ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել մինչեւ երկրում քաղաքական իրավիճակի կայունացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանրապետության գլխավոր ֆինանսական կարգավորողը նշում է, որ երկրում գոյություն ունեցող «Էլքարտ» ազգային վճարային համակարգը շարունակում է «ապահովել անկանխիկ վճարումների հնարավորությունը»։ Դա, սակայն, վերաբերում է միայն Ղրղզստանի ներսում կատարվող գործարքներին։ «Դադարեցված են համակարգերը, որոնք ապահովում են ազգային արժույթով դրամական միջոցների փոխանցումը, ինչպես նաեւ միջազգային վճարային համակարգերով, որը թույլ է տալիս իրականացնել անդրսահմանային վճարումներ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի Ազգային բանկը հավաստիացրել է, որ «հետեւում» են հանրապետության իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում միջոցառումներ կձեռնարկեն «երկրի ֆինանսական եւ բանկային համակարգի կայունության ու անվտանգության ապահովման» համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ