News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2020 թվականի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Լուիզ Գլյուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոբելյան կոմիտեն նշում է, որ մրցանակը շնորհվել է բանաստեղծուհուն իր «պոետիկ ձայնի, անհատականը համընդհանուրի վերածելու, իր կոշտ գեղեցկության» համար:

«Նա ժամանակակից ամերիկյան գրականության ամենահայտնի քնարերգուներից մեկն է»,- հայտնել է կոմիտեի ղեկավար Անդերս Ուլսոնը՝ հավելելով, որ նրա պոեզիայում կա հումոր եւ սրամտություն:

Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Մաթս Մալմը խոսել է Գլյուկի հետ եւ հայտնել նրան նորությունը: «Նա զարմացած էր եւ երջանիկ»,- պատմել է նա:

Մրցանակը կշնորհվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ