News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 1in.am լրատվական կայքում հրապարակված նյութի առնչությամբ Քոչարյանի գրասենյակի համակարգողի և փաստաբան Արամ Վարդևանյանի անունից ՀՀ Գլխավոր դատախազին ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։

Պարոն Վարդևանյան, այսօր 1in.am լրատվական կայքում հրապարակվել է նյութ, որը նաև վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հրապարակումը բավականին լայն տարածում է ստացել և պարունակում է որոշակի պնդումներ։ Ծանո՞թ եք այդ նյութին և ի՞նչ կարող եք դրա վերաբերյալ ասել։

Նախ կարծում եմ, որ մենք առհասարակ նման հարց այս ժամանակաշրջանում չպետք է քննարկեինք։ Մենք գտնվում ենք ռազմական դրության մեջ, պատերազմական վիճակում։ Բոլորս անհանգիստ ենք և հենվում ենք մեր բանակի վրա, մեր հերոսների սխրանքների վրա։ Փորձում ենք ամեն կերպ օգտակար լինել մեր տղաներին՝ միաժամանակ պատրաստ լինելով նաև ըստ ցուցումի կանգնելու իրենց կողքին։ Սակայն ցավալիորեն ծանոթացել եմ այդ հրապարակմանը։ Կրկին պետք է նշեմ, որ Ձեր կողմից նշված լրատվական միջոցի կողմից նման հերյուրանք պարունակող հրապարակումը կատարվել է ռազմական դրության պայմաններում, պատերազմական վիճակում և դասական իմաստով խայտառակ, անընդունելի սադրանքի և հանրության մեջ հստակ խուճապ առաջացնելու դրսևրում  է։

Ի՞նչ գործողություններ կարող են դրա վերաբերյալ կատարվել կամ նախաձեռնվել։

Կարող եմ տեղեկացնել, որ այդ հրապարակման կապակցությամբ իրականացվելու են կոնկրետ իրավական գործողություններ։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ նշված կայքի պատասխանատուն ներկայում հենց Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ հերթական զրպարտչական նյութի հրապարակման և հերքումը չհրապարակելու համար ենթարկվում է քրեական հետապնդման և, իմ տեղեկություններով, այդ գործն արդեն դատարանի վարույթում է։ Իսկ կոնկրետ այսօր հրապարակված նյութը ոչ միայն առնչություն չունի խոսքի ազատության հետ, այլ հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք, այն է՝ առնվազն Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով։ Ի դեպ, պատահական չէ, որ այդ հոդվածը որպես ծանրացնող հանգամանք դիտարկում է այն դեպքերը, երբ անձին սուտ մատնությամբ մեղադրում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ։

Պետք է նկատել, նաև, որ տվյալ դեպքում այդ սուտ տեղեկությունն ուղղված էր հենց Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին և նման պայմաններում հնարավոր բացասական, հուսահատության, հասարակության պառակտման ռիսկերը շատ ավելի մեծ են և վտանգավոր։ Այդ իսկ պատճառով նախագահ Քոչարյանի գրասենյակի համակարգողի և իմ անունից վաղը ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին ՀՀ Գլխավոր դատախազին։ Հաղորդման մեջ շատ հստակ վերլուծվում է այն, որ ԶԼՄ-ի կողմից նման բնույթի և բովանդակության հրապարակումը չի կարող մնալ անհետևանք և հենց նման դեպքերում պետք է վրա հասնի ոչ թե քաղաքացիաիրավական, այլ հենց քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ հաշվի առնելով, որ նման ապատեղեկատվությունը, սադրանքը, նման սուտ տեղեկությունները տարածվում են մեր հանրության մեջ՝ ռազմական դրության պայմաններում։ Նման արարքները պետք է կանխարգելվեն, այդպիսին է նաև միջազգային փորձը, Եվրոպական դատարանի նախադեպերն առ այն, որ խոսքի ազատությունը ևս ունի սահմաններ որոնք չպետք է խախտվեն, և հենց նաև այդ՝ նման դեպքերը կանխարգելելու նպատակով է հաղորդում ներկայացվելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Գլխավորը զեկույցի որակն է, որ նա որեւէ մեկի մոտ չթողնի հարցեր: Իսրայելում եղել են նման զեկույցներ, որ օրինակ տեւել են...
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում կշարունակվեն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները
Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում...
Ռուսաստանը կարող է փորձել վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. փորձագետ
Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում...
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Ամենաշատ