Ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Տեղեկացնում ենք, որ ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը։ Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության, ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար։ Ուժեղ ենք միասին»,- ասված է հաղորդագրության մեջ։