News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի անմիջական ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրից համացանցում տասնյակ էջեր և խմբեր են բացվել՝ թուրքական արտադրանքը բոյկոտելու պահանջով։ Որոշ կազմակերպություններ և սուպերմարկետներ թուրքական ապրանքներից հրաժարվելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ սպառողներին հավաստիացնելով, որ այլևս նոր ապրանք չեն ներմուծելու։ Որոշ, առավել խոշոր տնտեսվարողներ, սակայն, սպասում են կառավարությունից ազդակների։ Այն, որ ժամանակ առ ժամանակ թուրք–ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված Հայաստանում և սփյուռքում ակտուալ էին դառնում թուրքական ապրանքներից և ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը, գաղտնիք չէ, սակայն սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմական գործողությունների ֆոնին, թերևս առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ տասնյակ հազարավոր գնորդներ բոյկոտում են թուրքական արտադրանքը։

Սա որոշ տնտեսվարողների ստիպել է այլընտրանքային ուղիներ գտնել։ Օրինակ՝ Թուրքիայից հագուստ ներկրող շատ առևտրականներ փորձում են էժան գներով իրացնել եղած ապրանքը, զուգահեռաբար հագուստի նոր խմբաքանակներ պատվիրելով, օրինակ, Չինաստանից կամ եվրոպական երկրներից։ Սակայն շատ տնտեսվարողներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն պատրաստվում ինքնակամ գնալ նման քայլի։ Օրինակ` Թուրքիայի ամենախոշոր հագուստ արտադրող «Էլ Սի վայկիկի» (LC Waikiki) ընկերությունը, որը սպասարկում է Հայաստանում գործող վեց մասնաճյուղերից երկուսը, ֆեյսբուքյան իր էջում ակտիվ գովազդային արշավ է սկսել՝ զեղչեր սահմանելով Արցախի բնակիչների համար, միաժամանակ, տեղեկացնելով Հայաստան Համահայկական հիմնադրամին կատարած և  Արցախ ուղարկված նվիրատվությունների մասին։ Վերջին օրերին այս էջում բուռն քննարկումներ են ծավալվում օգտարարերի միջև. քաղաքացիների մի մասը պնդում է, որ պետք է բոյկոտել և չգնել ընկերության արտադրանքը, իսկ մի մասը կարծիք է հայտնել, որ դրանով կվնասի տնտեսվարողին՝ առաջարկելով խանութին սպառել առկա խմբաքանակները, ապա նոր ապրանք չներմուծել։ Ի պատասխան օգտատարերի դժգոհությունների՝ Waikiki Armenia էջի պատասխանատուն հավաստիացրել է, որ ներկա պահին իրենք աշխատում են վերապրոֆիլավորման հարցի շուրջ։ «Կարծում եմ՝ հասկանալի է, որ դա մեկ օրում լուծվող հարց չի։ Մենք արդեն իսկ ունենք ներմուծված տեսականի, որի դիմաց վճարել ենք և չենք կարող դեն նետել»,–արձագանքել է ընկերության ներկայացուցիչը։

Թուրքական հագուստի վաճառքով զբաղվող ընկերության էջում դեռևս հոկտեմբերի 6–ին տեղադրվել է հարցում՝  «Ի՞նչ համարժեք բրենդ կցանկանայիք տեսնել Մաշտոց 18 և Կոմիտաս 46 LC Waikiki սրահների փոխարեն»։ NEWS.am–ը փորձեց կապ հաստատել նշված մասնաճյուղերի տնօրեն Հասմիկ Ռաշոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում է ընկերությունը դադարեցնել նոր ապրանքի ներմուծումը, թե ոչ, սակայն վաճառասրահից մեզ տեղեկացրին, որ տնօրենը մեզ հետ կապ կհաստատի մեկ շաբաթ անց։

Իսկ LC Waikiki ընկերության մյուս սրահներից NEWS.am–ին հայտնեցին, որ մասնաճյուղերը փակելու կամ նոր ապրանք չներմուծելու մասով որևէ որոշման մասին իրենց դեռևս չեն տեղեկացրել։

«Էլ Սի վայկիկի» ընկերության «Դալմա մոլի» մասնաճյուղի տնօրեն Ալիսա Հարությունյանը NEWS.am–ին հայտնեցին, որ ներկա պահին որևէ արգելք չկա իրենց խանութի գործունեության հետ կապված։

«Խանութը շարունակելու է իր գործունեությունը, մինչև  պետական մակարդակով որևիցե որոշում չկայացվի»,–ասաց նա։ Իսկ թե խանութների ցանցը բոյկոտելը որքանո՞վ է ազդել իրացման ծավալների վրա, մասնաճյուղի տնօրենը նշեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել։

Նշենք, որ «Էլ Սի վայկիկի» ընկերության գլխամասային գրասենյակը տեղայակված է Ստամբուլում,  ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պատկանում են թուրք Դիզդար, Քյուչուք, Քըսաջիք և Ամույալ ընտանիքներին, իսկ ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝  «ԷԼՍԻ ՈՒԱՅԿԻԿԻ ՌԻԹԵՅԼ ԷՅ ԱՐ» ՍՊԸ–ի տնօրենը վրացի Գիորգի Դալալիշվիլին է։ 2020թ. առաջին կիսամյակի տվյալներով հիշյալ ՍՊԸ–ն առաջին խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 159–րդ տեղը. Այս տարվա հունվար–հունիս ամիսներին ընկերությունը պետբյուջե է վճարել 588,7 մլն դրամ հարկ։ Առհասարակ Թուրքիայից տարեկան ներկրվում է շուրջ 267 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որից մոտ 22 մլն ԱՄՆ դոլարը կամ 8,1 տոկոսը բաժին է ընկնում հենց թուրքական հագուստին։ 2019 թվականին Թուրքիայից հագուստի ներկրկման ծավալները ավելացել են շուրջ 90 տոկոսով։

NEWS.am–ի հետ զրույցում  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը նշեց, որ ներկրման ծավալների ցուցանիշը պայմանավորված է մաքսային վարչարարության խստացմամբ, այսինքն՝ նախկինում ևս ներկրվում էին, սակայն ավելի քիչ մաքսային արժեքով էին ձևակերպվում, ինչպես նաև թուրքական լիրայի զգալի արժեզրկմամբ, ինչի արդյունքում թուրքական ապրանքները դարձել են ավելի էժան և մատչելի հայ սպառողների համար։

Տնտեսագետի համոզմամբ՝ միանշանակ կարևոր է կրճատել կամ դադարեցնել թուրքական ապրանքների ներկրման ծավալները, սակայն դա պետք է արվի համակարգված և պետական մարմինների տնտեսական քաղաքականության արդյունքում։

«Հայաստանը պետք է ունենա թուրքական ապրանքների ներկրման փոխարինման հստակ ռազմավարություն, որը կաջակցի տեղական հագուստի արտադրությանը և միաժամանակ կսահմանափակի թուրքական ապրանքների ներկրումը։ Բացի այդ, Հայաստանը ունի նաև այլ երկրներից նմանատիպ ապրանքների ներկրման հնարավորություն, մասնավորապես՝ Իրանից, Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից և այլն, որոնց հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ունենք ազատ առևտրի համաձայնագրեր»,–ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունների տնտեսական թիմը պետք է օր առաջ լծվի այս գործին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ