News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն Արցախում։

Խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը հանդիպեց Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ դեսպանը հայտնել է, որ տեղյակ են կատարվածի մասին, մտահոգված են, կկատարեն նաեւ գործնական քայլեր։

«Երբ նստում խոսում ես, մարդկայնորեն իսկապես մտահոգությունը մեծ է: Ներողություն խնդրեց, որ չի կարող իջնել եւ ներքեւում հանդիպել: Նաեւ ասաց, որ ըմբռնումով է մոտենում, որ նման ձեւաչափով ենք իրեն դիմում: Դեսպանը հաստատեց, որ իրենք շատ տեղյակ են ամեն ինչին, ծանոթ են տեսանյութերին, լուսնկարներին եւ մեծ ցավով են անդրադառնում այդ հարցին: Դեսպանն ասաց, որ այս ձեւաչափով անհնար է կազմակերպել պաշտոնատար անձանց այցելությունն Արցախ: Նա ասաց, որ այս ամենի մասին հենց այսօր տեղյակ կպահեմ մեր երկրի ղեկավարությանը, եւ մենք կփորձենք այնպիսի մի բանաձեւ մշակել, այնպիսի գործընթաց իրականացնել, որ կլինի ի նպաստ հրադադարին:

Ես հարց տվեցի, թե ինչպես եք վերաբերվում Հունաստանի կողմից ներկայացված նախագծին՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ կապված,  ինչու է գերմանիան դեմ քվեարկել այդ նախագծին, պատասխանեց, որ պատժամիջոցներ ասվածը լայն հասկացություն է եւ ես հիմա իրավասու չեմ մանրամասներ դրա հետ կապված: Ասաց, որ դա եւս քննարկվում է»,-ասաց դեսպանի հետ հանդիպած քաղաքացին:

Նա բարձրացրել է նաեւ Արցախը ճանաչելու հարցը. «Դեսպանն ասաց՝ դա եւս մենք քննարկում ենք եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն այդ ուղղությամբ շատ մեծ է: Ասաց՝ մենք մեր իրավասության սահմաններում ամեն ինչ կանենք, որ եւ տարածաշրջանի, եւ հայ ժողովրդի համար լինի շատ ավելի լավ»:

Դեսպանի արձագանքը քաղաքացիներին չբավարարեց։ «Մեզ անընդհատ ասում են՝ մենք տեղյակ ենք, մենք տեղյակ ենք: Մենք գիտենք, որ դուք տեղյակ եք, դու 2016-ի ապրիլյան պատերազմից էլ էիք քաջ տեղյակ, բայց որեւէ տնտեսական կամ ռազմական պատժամիջոց Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ չեք իրականացրել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ամոթ» վանկարկումներով նրանք եզրափակեցին ակցիան ՀՀ-ում  Գերմանիայի դեսպանատան մոտ և այժմ քայլերթով շարժվում են դեպի Իտալիայի դեսպանատուն։

Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն նրանց պահանջների՝ մեքենայի ձայնային ազդանշաններ էին հնչեցնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ