News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրվանից Հունաստանի, այսպես կոչված, «կարմիր» եւ «նարնջագույն» գոտիներում (ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող տարածաշրջանները, ներառյալ մայրաքաղաքային Ատտիկա շրջանը) ժամը 00:30-05:00-ը պարետային ժամ է մտցվում: Այս մասին քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է RG-ն:

«Նպատակը ուղեւորությունների եւ երեկոյան հավաքների քանակը կրճատելն է, որոնք նպաստում են վիրուսի փոխանցմանը»,- նշել է վարչապետը: «Մենք ժամանակավորապես կապրենք ավելի քիչ հաճույքով, բայց ավելի առողջ»:

Բացի այդ, դիմակ կրելը այս գոտիներում, ներառյալ՝ փակ տարածքներում, կդառնա պարտադիր: «Դիմակը պատվաստանյութ է պատվաստանյութից առաջ»,- ասել է Միցոտակիսը: «Եթե երկու քաղաքացիներ այն ճիշտ են կրում, իսկ մեկը վարակված է, ապա միասին լինելու դեպքում փոխանցման հավանականությունն աննշան է»:

Հունաստանը շարունակում է վարակվածների թվով ազգային ռեկորդներ սահմանել: Այս օրը բացառություն չէ: Անցած օրվա ընթացքում 882 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նման ցուցանիշ այս երկրում չի եղել համավարակի սկզբից: 15 մարդ մահացել է: Վարակվածների ընդհանուր թիվը 28 216 է: Վերակենդանացման բաժանմունքներում 90 պացիենտ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ