News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքականության հանդեպ իր հակաարեւմտյան մոտեցումը որպես լծակ օգտագործեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ` Թուրքիային ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից դուրս բերելու համար, սակայն նրանց մրցակցությունը Մերձավոր Արեւելքից մինչեւ Կովկաս երկրներում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, գրում է Times-ը:

Մինչ այժմ երկու առաջնորդների բարեկամությունը եւ նրանց համընկնող պրագմատիկ եւ գործնական մոտեցումը միջազգային հարաբերություններին հարթում էին տրամագծորեն հակադիր դիրքորոշումները սիրիական, լիբիական եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների, ինչպես նաեւ Միջերկրական ծովի Արեւելյան հատվածում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարածքային վեճի հարցում, որտեղ Ռուսաստանն աջակցում է Աթենքին, հաղորդում է BBC-ն: 

Պատմականորեն Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններին միշտ հատուկ է եղել մրցակցությունը, այլ ոչ թե համագործակցությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք պայքարում էին Կենտրոնական Ասիայի մահմեդական հանրապետություններում ազդեցության համար, սակայն նոր հազարամյակի սկզբին Մոսկվան եւ Անկարան սկսեցին գործընկերական հարաբերություններ հաստատել էներգետիկայի, զբոսաշրջության եւ առեւտրի ոլորտում:

«[Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ] վստահության լուրջ խնդիր կա, որը երկու երկրների միջեւ ուղիղ հարաբերությունների արդյունք չէ: Այն սկսվել է Սիրիայում` Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից, եւ շարունակվել Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում: Վերջերս Էրդողանը նաեւ հայտարարություն արեց Ղրիմի վերաբերյալ [այն Ուկրաինայի անբաժանելի մաս անվանելով]»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է վերլուծաբան Այդին Սեզերը:

«Էրդողանն ու Պուտինը շատ առումներով նման են միմյանց. նրանք երկուսն էլ իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են հակաարեւմտամետության սկզբունքի վրա եւ պրագմատիկ մոտեցում ունեն միջազգային հարաբերությունների նկատմամբ: Նման է նաեւ նրանց մոտեցումը ընդդիմության հանդեպ: Երկու առաջնորդներն էլ կայսերական կարոտախտ են զգում, բայց մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ առաջնորդների սերտ հարաբերությունները չեն կարող մշտական ​​լինել, եթե նրանք աջակցություն չեն ստանում ինստիտուցիոնալ կառույցների կողմից»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ