News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (FDA) թույլատրել է ռեմդեսիվիր (ֆիրմային անվանումը ՝ Veklury)  հակավիրուսային դեղամիջոցի օգտագործումը COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդներին բուժելու համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

FDA-ն հայտարարել է, որ Veklury-ն առաջին դեղամիջոցն է COVID-19-ի դեմ, որը ստացել է գործակալության հաստատումը: Մայիսին կարգավորող մարմինն արդեն արտոնել է ռեմդեսիվիրի օգտագործումն արտակարգ իրավիճակներում: Այժմ վարչությունն ընդգծել է, որ թույլտվությունը վերաբերում է ոչ բոլոր հիվանդներին, այլ` նրանց, ում հոսպիտալացում է պահանջվում:

Gilead Sciences արտադրողի կայքում նշվում է, որ դեղամիջոցը կարող են օգտագործել մեծահասակները եւ 12 տարեկանից բարձր երեխաները եւ առնվազն 40 կգ քաշով` միայն հիվանդանոցային պայմաններում: Արտադրողը նշում է նաեւ դեղաչափը, հակացուցումները եւ հնարավոր կողմնակի ազդեցությունները:

Հունիսի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) remdesivir-ը միակ հակավիրուսային դեղամիջոցն էր անվանել, որը փորձարկումներում հուսադրող արդյունքներ էր ցույց տվել COVID-19-ի դեմ: Կազմակերպությունը հաղորդել էր, որ այն ընդունած հիվանդներն ավելի արագ են ապաքինվել: Սակայն հոկտեմբերին ԱՀԿ-ի կլինիկական փորձարկումները ցույց տվեցին, որ ռեմդեսիվիրով բուժումն էապես չի ազդել հիվանդների մահացության վրա: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրայեսուսի խոսքով` ռեմդեսիվիրը գործնականում չի ազդում հիվանդի վրա հիվանդանոցում գտնվելու պահին, իսկ ծանր COVID-19-ով տառապող հիվանդներին կարող է օգնել դեքսամետազոնը:

Ռեմդեսիվիրով բուժվել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հոկտեմբերի սկզբին COVID-19- ով հոսպիտալացվել էր Walter Reed ազգային ռազմաբժշկական կենտրոն: Բացի այդ, պետության ղեկավարին դեքսամետազոն էր նշանակվել եւ հակամարմիններից կոկտեյլ էր ներարկվել: Դուրս գրվելուց հետո նախագահը խոստացել էր ԱՄՆ քաղաքացիներին COVID-19-ի դեմ նույնպիսի անվճար բուժում տրամադրել, ինչպիսին ինքն էր ստացել: Հուլիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները գնել են աշխարհի դեղերի պաշարների 90 տոկոսը, եւ այդ քայլը «հիանալի» էր անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ