News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Ռայդ քաղաքը, որն 2019 թ. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև է ընդունել, հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան, քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, ինչպես նաև կոչ է արել Ավստրալիայի Դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Քաղաքային խորհուրդը մասնավորապես՝

Դատապարտում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիան։

Դատապարտում է թիրախային գնդակոծություններն ու հրթիռային հարվածները Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, ներառյալ՝ Ռայդի քույր քաղաք՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին։

Կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը հաստատուն կերպով միանալ Ռայդ քաղաքին և կոչ անել Ադրբեջանին և Թուրքիային հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքը։

Նշում է, որ Արցախի Հանրապետության և նրա բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հակամարտության միակ տևական լուծումն է և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Ռայդի քաղաքային խորհուրդը նաև որոշում է կայացրել $5000 փոխանցել Համահայկական հիմնադրամին որպես մարդասիրական օգնություն Արցախին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես. Միքայել Մինասյան
Սա տրամաբանական շարունակությունն է այսօրվա իրականության, որն անպայման կլինի, եթե հիմա բան չփոխենք…
Հայաստանում անիշխանություն է. օրը մի գյուղի ժողովուրդ զարթնում ու իմանում ա, որ իրենց գյուղն էլ են հանձնելու. Հակոբյան
Ասել եմ, և էլի եմ ասում, էս երկրին տեր ա պետք, տեր, ո՛չ խորհրդարան, ո՛չ վարչապետ...
Ով տեղից վեր է կենում, իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով․ Աբրահամյան
Ես դեռ չեմ խոսում մեր արտգործնախարարության՝ վերջին 2,5 տարվա տապալումների մասին, դրա մասին շատերը գիտեն, իմաստ էլ չկա նորից վերհիշելու, սակայն խիստ...
«Հաղթելու ենք» գոռալով ապտակ կերանք, Սենատի բանաձևի ընդունման հարցում վարչապետը որևէ ներդրում չունի. Վարժապետյան
Ի՞նչ դերակատարություն են ունեցել գործող իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը այս բանաձևի...
Եթե Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն այդ հատվածում. ՊՆ
Այնտեղ մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատում …
Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան
Անկախ նրանից թե ով կմնա իշխանության այդ հանքավայրի նկատմամբ վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունի...