News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իմ կարծիքով «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը տեղի է ունեցել Ղարաբաղի հիմնահարցի պատճառով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:

«Վստահ եմ, որ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, դժվար թե Ադրբեջանը մի օր քնից արթնանար ու մտածեր, որ կարող է պատերազմ սկսել, կամ շատ երկար կմտածեր նման քայլ անելուց առաջ: Ակնհայտ էր, որ ոտքի ենք կանգնում, ուժ ենք հավաքում, այլ հնարավորությունների, այլ հզորության, այլ ժամանակների բանակ էինք ունենալու: Հավանաբար երեւի նաեւ էդ մեղքի համար է, որ այս պատերազմը չի վերջանում: Աստծո առաջ մեղք ենք գործել, դրա համար պատերազմը չի վերջանում: Պիտի կարողանանք գոնե այս անգամ վերջակետ դնել, խնդիրները վերջնական լուծել, որովհետեւ անընդհատ թողնել հաջորդ սերնդին, դա ձեւ չի»,-ասաց նա:

Անդրադառնալով այս պահին Արցախում ընթացող պատերազմին, Արամ Սարգսյանը նշեց. «Հողը, հայրենիքը պաշտպանել է պետք, եւ յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի, թե ինչպես պաշտպանի հայրենիքը: Ինչքան ես եմ հասկանում, իսկապես, պատերազմն արդեն որոշակի ժամանակ է վերցնելու: Պետք է սովորել պատերազմի պայմաններում ապրելուն, պետք է կառույցներ ձեւավորել համապատասխան այդ ընթացքի համար:

Պետք չի հուսահատվել, մենք առաջնագծում զինվորներ ունենք, որոնք խիզախաբար կռվում են: Պիտի ռազմադաշտ գնան նրանք, որոնք հավատում են հաղթանակին, որոնք պատրաստ են կռվելու, ոչ թե ինչ-ինչ պատճառներով ստիպված են գնալ էնտեղ, հետո հետ գալ: Դա ավելի վատ հետեւանքներ է ունենալու: Չպետք է ձեռքները ծալել, չպետք է թեւաթափ լինել, պիտի հարգել զոհերի շիրիմները, այս իրավիճակից ելքեր փնտրել, լցվել լավատեսությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ