News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի օրը թուրքական դատարանը Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցին դատապարտել է բանտային ազատազրկման, հայտնում է TRT-ը:

Նրա տվյալներով՝ Նազմի Մետե Ջանթյուրքը մեղավոր է ճանաչվել «ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) աջակցության մեջ, որին Անկարան համարում է 2016 թվականին երկրում հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Այս կապակցությամբ Ջանթյուրքը դատապարտվել է 5 տարի 2 ամիս 15 օր ժամկետով ազատազրկման։

Ինչպես նշում է Milliyet թերթը, Ջանթյուրքը աշխատել է ամերիկյան դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման ոլորտում:

Միաժամանակ, 2020-ի հունիսին, թուրքական դատարանը «ահաբեկչական խմբավորմանը օժանդակելու» մեջ մեղավոր էր ճանաչել նաեւ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին եւ դատապարտել էր նրան 8 տարի 9 ամսվա ազատազրկման:

Վաշինգտոնը պահանջում է ազատել ինչպես նրան, այնպես էլ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության կալանավորված երկու այլ աշխատակիցներին: Դատախազության մեղադրական եզրակացությունում նշվել է, որ Թոփուզը կապի մեջ է եղել FETO-ի հետ, որին Անկարան համարում է 2016-ին հեղաշրջման փորձի համար պատասխանատու, ինչպես նաեւ ոստիկանության՝ հեղաշրջմանը մասնակցելու մեջ կասկածվող աշխատակիցների հետ: Որպես հայցվորներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ փորձել էին հեղաշրջում կատարել եւ ձերբակալել նախագահ Թայիփ Էրդողանին: Հիմնական առճակատումը ծավալվել էր Ստամբուլում եւ Անկարայում, 250 մարդ զոհվել էր՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ