News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուս ուղղափառ եկեղեցին սարսափահար է եղել՝ տեսնելով Ստամբուլում մզկիթի վերածված հնագույն Հորա վանքում արված փոփոխությունները:

Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բալաշովը ֆեյսբուքի իր էջում վանքի 2 լուսանկար է հրապարակել, որոնք արվել են մինչեւ այս տարվա օգոստոս, երբ վանքը դեռ թանգարանի կարգավիճակ ուներ, եւ ներկայիս վիճակը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ վանքը մզկիթի վերածվեց:

«Ժամանակակից բարբարոսության սարսափ: Ցավ ուղղափառ քրիստոնյաների համար»,-գրել է նա:

Դատելով լուսանկարներից՝ վանքի առաստաղը 2-3 անգամ ցածր է դարձել, այն ծածկել են գիպսաստվարաթղթով, ներկել սպիտակ ներկով: Արդյունքում ծածկվել են կամարները, խճանկարներն ու պատուհաններով գմբեթը: 

Խորայի Սուրբ Ամենափրկչի տաճարը, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում, կառուցվել է 4-րդ դարում որպես վանական համալիրի մաս։ Այն մզկիթի է վերափոխվել 1453 թվականին քաղաքը օսմանների կողմից գրավելուց հետո մոտ 50 տարի անց։ 1945 թվականին կառավարության որոշմամբ այն վերածվել է թանգարանի։

Եկեղեցու կարգավիճակը փոխելու մասին որոշումը հարցեր է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչ է լինելու դրա ընդարձակ բյուզանդական խճանկարների եւ որմնանկարների հետ։ Այս տաճարը եւս համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ավելի քան 70 մզկիթների հանդեպ հետաքննություն կանցկացվի
Դարմանինը հայտնել է, որ ավելի քան 2600 մզկիթներից 76-ը ճանաչվել են որպես Ֆրանսիայի հանրապետական արժեքներին եւ անվտանգությանը հնարավոր սպառնալիքներ․․․
Նոր Զելանդիայում ոստիկանական համազգեստում նաեւ հիջաբ է ներառվել
Առաջին կին ոստիկանը, ով աշխատանքի ընթացքում հիջաբ կկրի, կոնստեբլ Զինա Ալին է...
Կադիրովը պահանջել է Ժիրինովսկիից ներողություն խնդրել Մակրոնի հասցեին հայտարարությունների առնչությամբ նրա խոսքերի համար
Ժիրինովսկի, ներողություն խնդրիր քո խոսքերի համար…
Թուրքիան արձագանքել է Charlie Hebdo ամսագրի` Էրդողանի ծաղրանկարով շապիկին
«Այս տեսակի անպատասխանատու եւ անիմաստ հարձակումները մեր մշակույթի դեմ միայն ռասիզմ եւ խտրականություն կծնեն...
Մահմեդականների ֆրանսիական խորհրդի ղեկավարը կոչ է արել անտեսել կրոնական թեմաներով ծաղրանկարները
Ավելի ճիշտ չի՞ լինի հետեւել (Մուհամմեդ) մարգարեի օրինակին․․․
Քադիրովը Մակրոնին կոչ է արել «դադարեցնել հարձակումները հավատի վրա»
Մակրոնը չի կարող չիմանալ, որ մարգարեի ծաղրանկարները հավատացյալները ցավագին են ընդունում։ Նա իր գործողություններով, հակառակը, կրակը բորբոքում է, այլ ոչ թե մարում․․․
Ամենաշատ