News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:

Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:

Նման իրավիճակն անհանդուրժելի է:Ոստիկանությունը հոկտեմբերի 23-ից այս ուղղությամբ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները:

Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան թարմացրել է կորոնավիրուսից մահվան դեպքերի օրական ռեկորդը
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Կոջան, Թուրքիայի մի քանի շրջաններում, ներառյալ Ստամբուլում, կորոնավիրուսի համավարակը հասել է երրորդ գագաթնակետին․․․
Ճապոնիայում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդությունների ռեկորդային բարձր մակարդակ է գրանցվել
Երկրում համաճարակի ողջ ընթացքում հիվանդացել է 145 500 մարդ, մահացել է 2123 մարդ․․․
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատվաստանյութերի հարցով նախարար է նշանակել
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատվաստանյութերի նոր նախարարը կլինի Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Նադիմ Զահավին․․․
Գերմանիայում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչեւ գարնան սկիզբ
Եթե չհաջողվի կորոնավիրուսը զսպել․․․
Լոս Անջելեսի շրջանը կմտցնի COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումներ
Շրջանի իշխանությունները հատուկ նշում են կրոնական արարողությունների եւ բողոքի ցույցերի արգելման անհրաժեշտությունը․․․
Ռուսաստանում համավարակի սկզբից կորոնավիրուսային սահմանափակումներին չհետեւելու պատճառով տուգանվել է ավելի քան 1 մլն մարդ
Ոստիկանության աշխատակիցները համավարակի սկզբից ավելի քան 1,1 մլն մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել սահմանափակումների խախտումների պատճառով․․․