News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ահաբեկչական սպառնալիքն ուղղակիորեն կախվել է Հայաստանի վրա։ Ի՞նչ է մտադիր անել հայկական կառավարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ դիմելով երկրի իշխանություններին։ 

«Ահաբեկչական սպառնալիքն ուղղակիորեն կախվել է Հայաստանի վրա։ Ի՞նչ է մտադիր անել հայկական կառավարությունը։ Այս դեպքում խոսքն ամենեւին կառավարության գործողությունների քննադատության մասին չէ։ Մենք խոսում ենք իշխանության այն պարտավորության մասին, որը պետք է իր հանրությանը տեղյակ պահի, թե ինչպես է ապահովում նրա անվտանգությունը։ Խոսքը հետեւյալի մասին է՝ Հանրության շրջանում հարցերը միանգամայն հստակ են դրված, որոնք իշխանությունները ոչ թե կարող են կամ չեն կարող, այլ ուղղակի պարտավոր են պատասխանել։ Հայաստանի սահմանների մոտ իրական ահաբեկչական սպառնալիքի ստեղծված իրավիճակում իշխանություններն ի՞նչ կերպ են արձագանքելու։ Տարբերակներ կան։ Կդիմե՞ն արդյոք ՄԱԿ, հակաահաբեկչական կոմիտե։ Դա կդառնա՞ արդյոք Հայաստանի պաշտոնական հայտարարությունը։

Երկրորդ՝ գործող քաղաքական ուժերի հետ միասին իշխանության ընտրությունն է, թե պայմանագրային գործընկերների ցանկից ում դիմի։ Եվ երրորդ՝ պայմանագրով գործընկերներին դիմելը խնդրանք չէ, այլ փոխադարձ պարտավորությունների մասին հիշեցում։ Այս պատճառով այն ամենը, ինչի մասին խոսում են միմյանց հետ մրցակցող Անվտանգության խորհրդի անդամները, Մինսկի խմբում ներկայացվածները, բացարձակապես այն մասին չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ մերձքաղաքական խնդիրների մասին է։

Անհրաժեշտ է պարզել՝ մենք արդյո՞ք պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կրող ենք, լինեն դրանք կնքված երկկողմ հիմքով, թե միջազգային կազմակերպությունների հետ։ Եվ վերջապես՝ որո՞նք են ԵԱՀԿ պարտավորությունները այն իրավիճակում, երբ երկու ահաբեկչական պետություն չեն թաքցնում, որ ցանկանում են խնդիրը լուծել ահաբեկչական-ցեղասպան մեթոդով։

Ես դիմում եմ իշխանություններին: Այսօր հանդիպումն է Ժնեւում: Արդյո՞ք Հայաստանը հարցն այնպես է դնում, որ առանց հրադադարի ռեժիմի դիտարկման բացառապես ճշգրիտ մեխանիզմների արժե ընդհանրապես խոսել այդ մասին: Այսինքն՝ հարցը համաձայնության կամ անհամաձայնության մեջ չէ, այլ վճռականության, Մինսկի խմբի համանախագահների պարտավորության` հստակ սահմանել, ընդունել եւ պարտավորեցնել իրականացնել տիեզերական զոնդի մեթոդը, ինչը շատ բան չի պահանջում: Հակառակ դեպքում համանախագահները եւ նրանց ներկայացրած երկրները մեղսակից են դառնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային հանցագործություններին:

Այդ մասին պետք է հստակ ասվի: Պետք չէ ամեն անգամ խոսել զինադադարի մասին եւ ուրախանալ, որ համաձայնել են ինչ-որ բանի: Ադրբեջանն ու Թուրքիան իրական զինադադարի չեն համաձայնում, եւ նրանց հենց այն վստահությունը, որ իրենց ձեռքը չեն բռնի, նրանց գործողություններն ավելի ու ավելի լկտի է դարձնում:

Եթե իմ ուղերձի տոնայնությունը վերջնագիր համարվի, ապա դա շատ տեղին է: Այո, սա վերջնագիր է, քանի որ խոսքը բարձրագույն արժեքի` մարդկային կյանքի մասին է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ