News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիից ներողություն խնդրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Կադիրովի հայտարարությունների առնչությամբ իր խոսքերի համար: Այդ մասին Telegram-ում գրել է հանրապետության ղեկավարը:

«Ժիրինովսկի, ներողություն խնդրիր քո խոսքերի համար: Այնուհետեւ մինչեւ քո պատգամավորական մանդատի ժամկետի ավարտը նստիր Պետական Դումայում: Կարող է քո բախտը բերի եւ դու կրկին շատ գումար վաստակես նոր գումարման խորհրդարանի ընտրությունների ժամանակ»,-գրել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը պարզաբանել է, որ նրան զարմացրել եւ զայրացրել են Ժիրինովսկիի խոսքերը: «ՌԼԴԿ առաջնորդը համարձակություն է ունեցել սովորեցնել ղեկավարներին եւ նահանգապետերին՝ ինչպես աշխատել, չգիտես ինչու՝ հիշել է տնտեսական հարցերի մասին, սակայն եթե գեթ մեկ անգամ ինձնից հետաքրքվեր դրանց շուրջ (ինչը երբեք տեղի չի ունեցել), ապա կստանար հնարավորինս մանրամասն պատասխան եւ կհամոզվեր, որ այդ առումով հանրապետությունում ամեն ինչ կարգին է»,-գրել է Կադիրովը:

Ավելի վաղ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում Ժիրինովսկին քննադատել էր Մակրոնի հասցեին արված Կադիրովի մեկնաբանությունները: «Չպետք է ահաբեկչական գործողություններն աջակցող մեկնաբանություններ հնչեն, եթե անգամ դրանք ինչ-որ բանով պայմանավորված են: Առհասարակ, սուբյեկտների ղեկավարները չպետք է միջամտեն դրան»,-ասել է ՌԼԴԿ առաջնորդը:

Չեչնիայի ղեկավարը Ժիրինովսկիի հայտարարությունները համարել է ինքնափիար եւ խորհուրդ տվել նրան չանդրադառնալ կրոնական թեմաներին: «Թող մասնակցի թոք-շոուի, ծախսի իր փողերը, որոնք ստացել է նախքան ընտրությունները վաճառված մանդատներից, փիարվի եւ հաճույք ստանա, մշակի օրինագծեր... Սակայն չհիշատակես կրոնը, Ժիրինովսկի»,-հավելել է Կադիրովը:

Բացի այդ, նա կոչ է արել ռուս մահմեդականներին զերծ մնալ չմտածված գործողություններից եւ չկազմակերպել հանրահավաքներ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, հաղորդում է ՌԲԿ-ն:

Կադիրովն անվանել է Մակրոնին Ֆրանսիայում «ահաբեկչության ոգեշնչող» եւ կոչ արել դադարեցնել հարձակումները հավատքի ուղղությամբ: Չեչնիայի ղեկավարի կարծիքով՝ սպանված ուսուցիչն ինքն էր հրահրել իր վրա հարձակումը՝ ցույց տալով մահմեդականների համար վիրավորական նկարներ:

ՌԴ նապագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ ռուսական շրջանների ղեկավարները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ, այդ հարցում պետության դիրքորոշումը որոշում է նախագահը: Ի պատասխան՝ Կադիրովն ասել էր, որ դիմել էր Մակրոնին ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես մահմեդական: Այնուհետեւ նա հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, սակայն չի պատրաստվում լուռ հետեւել, թե ինչպես են անաստվածները ծաղրում կրոնը:

Մակրոնի հայտարարություններից հետո Ֆրանսիայում վերջին երկու օրերին տեղի է ունեցել հինգ հարձակում քաղաքացիների վրա արմատականների կողմից: Հոկտեմբերի 29-ին հարձակումներ են կատարվել Ավինյոնում, Լիոնում եւ Նիսում: Նիսում զոհվել է երեք մարդ: Եւս երկու հարձակում է տեղի ունեցել Փարիզում հոկտեմբերի 29-ին եւ 30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի ամենամեծ մզկիթին կթույլատրվի աղոթքի կանչը բարձրախոսներով հեռարձակել
Քյոլնի բոլոր 35 մզկիթներին այսուհետ կթույլատրվի ուրբաթ օրերին կեսօրից մինչեւ 15:00-ն 5 րոպե տեւողությամբ աղոթքի կոչ հեռարձակել․․․
Ֆրանսիայի իշխանությունները 2017 թվականից փակել են իսլամիստական քարոզչության 650 կենտրոն
Ֆրանսիայի իշխանություններն ակտիվացնում են պայքարն ընդդեմ արմատական իսլամիզմի...
Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է մահմեդականների դիվականացման մեջ
«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ իշխանությունները սկսեցին մուսուլմանների դիվականացման ռազմավարություն իրականացնել, ինչը հակաիսլամական տրամադրությունների տարածում առաջացրեց շատ հասարակություններում...
Իսլամի ալժիրցի հայտնի հետազոտողը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել «իսլամը վիրավորելու» համար
55-ամյա Ջաբելհիրը, ով կոչ է արել մտածել իսլամի հիմնարար տեքստերի ուղղությամբ, դատարանի առջեւ է կանգնել: AFP-ի հետ զրույցում Ջաբելհիրն ասել է, որ զարմացած է դատավճռի խստությունից եւ կբողոքարկի վճռաբեկ դատարանում:
Israel Hayom. Երուսաղեմը Էրդողանի՝ մուսուլմանական խալիֆաթի վերածնման երազանքի մասն է
Էրդողանը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը եւ ստանձնել իսլամի երրորդ սրբազան քաղաք Երուսաղեմի պատասխանատվությունը...
Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա
Փարանջաներն ու նիկաբները հագուստի սովորական մաս չեն․․․
Ամենաշատ