News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 62-ի, տուժել է 940 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը:

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 62 մարդ, 218 մարդ շարունակում է բուժել հիվանդանոցում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ ցերեկը 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում, որի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում: Երկրաշարժը զգացվել է նաեւ հունական կղզիների մերձակայքում: Հաղորդվել է Իզմիրում առնվազն 20 շենքի փլուզման մասին: Երկրաշարժի հետեւանքով առաջացել է ցունամի:

Ավերածություններ են գրանցվել նաեւ հունական Սամոս կղզում, որտեղ զոհվել է երկու, վիրավորվել՝ 20 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ